Գրեթե վստահ եմ՝ մինչև տարեվերջ ազատվելու ենք այս իշխանությունից. Եսայան

«Որևէ քայլ ուշացած մի համարեք: Այն վիճակը, որի մեջ այսօր գտնվում են Արցախը և Հայաստանը՝ զավթված իշխանությամբ, աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների խաղաքարտերն են: Իրենք իրականում գրավել են Հայաստանը և Արցախը, և մենք որպես ընդդիմություն՝ պայքարում ենք աշխարհաքաղաքական այդ հսկաների դեմ»,- Ազատության հրապարակում հանրահավաքից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը:

Նրա խոսքով՝ հանրահավաքն այն ցորենի հատիկն է, որով սկսում են պայքարը. «Ես գրեթե վստահ եմ, որ մինչև տարեվերջ ազատվելու ենք այս իշխանություններից, և որևէ քայլ ուշացած չէ, որովհետև այսօր ՀՀ ժողովուրդը, 120 հազար արցախցիները պայքարում են աշխարհաքաղաքական հսկաների դեմ: Բայց հայը հայ չի լինի, Արցախը արցախցի չի լինի, եթե չհաղթի նրանց, ու մենք հաղթելու ենք իրենց»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս