Անմեղսունակ պիտի լինես, որ հպարտությամբ ասես՝ ստորագրելու եմ հերթական կապիտուլյացիան.Մարգարիտ Եսայան
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը Նիկոլ Փաշինյանի կողմից պարբերաբար բարձրաձայնվող «խաղաղության պայմանագիրը» համարում է կապիտուլյացիոն հերթական փաստաթուղթը:
«Որևէ երկրի ղեկավար առնվազն պետք է անմեղսունակ լինի, որ նման հպարտությամբ ասի, որ ինքը պատրաստ է ստորագրել հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը: Մենք այսօր ունենք զոհեր, երեկ՝ Երասխում, և ուղղակի ուզում ես ասել՝ լա՛վ, ո՞ւր է այն խաղաղությունը, որի մասին բոլորդ խոսում եք»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մարգարիտ Եսայանը:
Անդրադառնալով բանակում 5-րդ շարասյան վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ հանրապետական գործիչը չհերքեց դրա գոյությունը՝ նկատելով, որ այս արտահայտությունը Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքն է եղել:
«Այո, պատերազմի դաշտում՝ բունկերում, գործել է այդ 5-րդ շարասյունը, և այն գործել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ցուցումներով»,- մանրամասնեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում