Մենք ճակատագրական սխալ կգործենք, եթե անվստահության գործընթացին նոր թափ չհաղորդենք. Մարգարիտ Եսայան

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկով խորհրդարանական լսումներ են հրավիրվել Նիկոլ Փաշինյանին  իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ:

168.am-ի հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը նշեց, որ գործող կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը մնում է սահմանադրական և օրինական միակ ճանապարհն այս իշխանություններից ազատվելու համար:

«Մենք, մեր հասարակությունը, մեր ընդդիմադիր գործընկերները, «Հայաստան» խմբակցությունը շատ մեծ ճակատագրական սխալ կգործենք, եթե այս անվստահության գործընթացին նոր թափ, ճիշտ ուղղություն չհաղորդենք և չհաջողենք, քանի որ այս իշխանությունները դարձել են ոչ միայն երկիրն ու պետությունը հանձնող, այլև մահ, սպանություն բերող:

Այս իշխանության դատաիրավական համակարգն ամբողջությամբ գտնվում է մեկ մարդու ձեռքում: Այս իշխանությունն իրականացնում է երկիրը սահուն թշնամուն հանձնելու գործընթաց:

Կարդացեք նաև

Այս իշխանությունն իրականացնում է հայ ժողովրդի միջից հայկականությունն ու հայկական գենը վերացնելու գործընթաց: Դրա համար մենք բոլորս ամեն ինչ պիտի անենք, որ այս իշխանությունից օր առաջ ազատվենք, իմ սկզբունքն է՝ ազատվել սահմանադրական ճանապարհով»,- շարունակեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս