Ամենավտանգավոր բանն այն է, որ թույլ տանք ֆաշիզմը գլուխ բարձրացնի. Մարգարիտ Եսայան

«Սա կարևոր օր է՝ ֆաշիզմի դեմ հաղթանակի օր է, և այսօրվա համար կարևոր է առավել ևս, որովհետև նոր ֆաշիզմը գլուխ է բարձրացրել ամբողջ աշխարհում և տեղի է ունենում որոշակի ձևախեղում: Դրա համար պարտավոր ենք նշել այս օրը, հիշել հերոսներին, որպեսզի նեոֆաշիզմը գլուխ չբարձրացնի, մենք կարողանանք այսօր նույնպես հաղթահարել դա»,-Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը:

Նա Հաղթանակի զբոսայգի էր եկել թոռնիկների հետ. «Ինքս Հայրենական մեծ պատերազմի մասնակցի թոռ եմ, իմ պապիկը Թամանյան դիվիզիայի կազմում մայորի աստիճանով մասնակցել և հասել է Բեռլին»:

Մարգարիտ Եսայանը շեշտեց. «Ամենավտանգավոր բանն է, որ թույլ տանք՝ ֆաշիզմը կրկին գլուխ բարձրացնի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս