Սամվել Բաբայանին ճանաչում եմ դեռ լրագրող ժամանակից. «աբիժնիկ» մարդն ընդունակ է ամեն ինչի. Եսայան

Վերաքննիչ դատարանում քննվում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը:

Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանն անդրադարձել է Սամվել Բաբայանի վերջին հարցազրույցին՝ նշելով, որ բացարձակ զարմացած չէ նրա արած հայտարարություններից, քանի որ նրան ճանաչում է 90-ականներից և որպես լրագրող՝ նրա գործունեության որոշ դրվագներին շատ լավ ծանոթ է:

«Ես չէի կասկածում, որ անգամ այս կրիտիկական և լարված իրավիճակում ինքը պատրաստ է գործել ընդդեմ ՀՀ-ի և Արցախի, որովհետև պետության, պետականության, հայրենիքի, հայրենի հողի նկատմամբ զգացողություններն էդ մարդու մոտ աղավաղված են: Եվ, երբ  նա դեմքի ցինիկ արտահայտությամբ ասում էր, որ ինքն իջել է և ադրբեջանցիներին բարևելով նստել է մեքենան և անցել-եկել է այս կողմ, բոլորովին զարմացած չեմ: Դա այդպես էլ պիտի լիներ»,- նշել է Եսայանը՝ հավելելով՝ երբ 2018-ին «տրոյական ձին»  մտցվեց Հայաստան, Սամվել Բաբայանը դրա մեջ էր, այդ դավաճանների խմբակի մեջ, և մինչև վերջ պահպանեց իր դավաճանական գործունեությունը, ավելի ճիշտ՝ թշնամական գործունեությունը:

Ըստ Մարգարիտ Եսայանի, ՊԲ նախկին հրամանատարն  իր անցած ճանապարհի վրա խաչ քաշեց նաև 44-օրյա պատերազմի օրերին  իր պահվածքով:

Կարդացեք նաև

«Նա աբիժնիկ մարդ է, աբիժնիկ է եղել բոլոր նախագահների ժամանակ, և այդպես էլ շարունակեց: Եվ իր անձնական ամբիցիաներից ելնելով պիտի խոսեր ընդդեմ ՀՀ պետականության,  և այդպես էլ արեց»,- շարունակել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս