Այսօր վաղ առավոտյան ոստիկաններն ու ՍԱՏՄ աշխատակիցները ԳՈՒՄ-ի շուկայից առգրավում էին գյուղացիների բերած միսը` պատճառաբանելով, թե չունեն համապատասխան փաստաթղթեր միսը սպանդանոցում մորթելու մասին։
«Եթե չեմ սխալվում, Վանաձորում կարկտապաշտպան ցանցեր կան, կարող են այնտեղից գնել, բայց այնպես չլինի՝ էժան գնեն, բերեն գյուղացու վրա թանկ վաճառեն։ Այո, կա մտավախություն, որ այդ ցանցերը կարող են շատ թանկացնել ու բարդել գյուղացու գլխին։ Սրանք գնացել էին ինչ-որ «չնթռլո» կազմակերպություններից սելիտրա էին բերել ու վաճառում էին գյուղացուն, կյանքում նման սելիտրա տեսած չկայի, դրա համար եմ ասում, նույնը հիմա չանեն»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։
«Սրանից զատ, մենք ունենք ևս մեկ պայմանագիր Եվրասիական երկրների հետ՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուսիա և այլն, այս երկրների արտադրանքը մեզ մոտ որակի սերտիֆիկատով ընդունվելու է՝ առանց ստուգվելու։ Բայց արի ու տես, որ Էկոնոմիկայի նախարարությունը շատ հաճախ քիթը խոթում է այս ծրագրերի մեջ և ֆերմերներից պահանջում է կրկնակի ծախսեր, լաբորատոր փորձաքննություն և այլն։ Սա դրամաշորթության մի ձև է։
«Ինձ հետաքրքիր է, եթե նախարարը ծրագիր է ընդունում, այդ ծրագիրն ո՞ւմ հետ է քննարկել։ Ամբողջ սխալը գալիս է այնտեղից, որ Կառավարման ղեկին նստածները որոշել են 10 հազարից ավելի գլուխ ոչխար ներկրեն, սա սխալ է։ Կլիմայի հարց կա, ճիշտը սելեկցիայով հիբրիդների ստացումն է, որով ծնելիությունը, մսատվությունը կբարձրանա։ Այսպես ավելի առաջ կգնան, քան, եթե ներկրեն, այս աշխատելաոճը վերջը բերելու է կոռուպցիայի։ Ծրագիրը գրել են, առանց մասնագետի խորհրդատվություն ստանալու, տղա ջան, գնա նման առաջարկ միտինգներում արա»։
168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այս խնդրի առնչությամբ աաց, որ Կիրանցի այդ բնակիչների հարցերին պետք է պատասխան տան իշխանության ներկայացուցիչները՝ Կառավարության ղեկավարը և Էկոնոմիկայի նախարարությունը, որի կազմում ներառել են նաև գյուղատնտեսության նախարարությունը։
«Ասածն այն է, որ ով գալիս է իշխանության, պետք է իր թիմը ներկայացնի, որ այնպես չլինի, որ երևանյան լճի ափից մարդիկ բռնեն-բերեն ու նշանակեն պաշտոնների, որ այսօր այսպիսի վիճակ ստեղծվի»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։
«Հիմա գյուղատնտեսության ու ֆերմերների խնդիրներով զբաղվում են միայն հասարակական որոշակի կազմակերպություններ, բայց կառավարությունն այնպես է անում, որ նրանց աշխատանքին էլ խոչընդոտի։ Ու այսքանից հետո ուզում են գյուղատնտեսություն զարգացնեն, չնայած չեն ուզում, եթե ուզենային, նախարարությունը չէին միավորի Էկոնոմիկայի նախարարության հետ, որի հետ որևէ աղերս չունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրաչ Բերբերյանը։
«Թուրքիան նույնիսկ առանց ջեռուցման լոլիկ ու վարունգ է արտադրում՝ ինքնարժեքից շատ ցածր, այնպես որ՝ չեն կարողանալու նրանց հետ մրցել։ Ունենք լուրջ մրցակիցներ, որոնք մեզ կարող են հաղթել»,- նշեց Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ իշխանությունների չհաշվարկված ու սխալ քայլերի արդյունքում տուժում են սովորական քաղաքացիները։
168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն ասաց, որ այս որոշման մեջ, ինչպես Կառավարության շատ որոշումների դեպքում, որևէ հիմնավորում ու տրամաբանություն չկա։
«Ես ի՞նչ ասեմ նրա ասածների վերաբերյալ, առհասարակ թող ամեն մարդ իր չեղած գիտելիքներն իրեն պահի։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը քանդելու նախարարն է, ամեն ինչ սկսեց գյուղնախարարությունը փակելուց, ուստի անիմաստ է նրան այդ ոլորտի վերաբերյալ որևէ գիտելիք սովորեցնել։ Սա առնվազն, ինչ ասեմ՝ միամտություն ասեմ, անտեղյակություն ասեմ կամ մտածված քայլ, որ մարդկանց ապատեղեկատվություն տալու համար է՝ չգիտեմ։
Օրերս Sputnik Արմենիային տված հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` մեկնաբանելով Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավոր հետևանքները ՀՀ տնտեսության վրա, ասել էր, որ Թուրքիայի հետ ցամաքային սահմանի բացումը Հայաստանի տնտեսության համար ոչ թե վտանգ է, այլ հնարավորություն։
«Մարդիկ պետք է հավատ ունենան, որ իրենց հողը մշակեն, իսկ այդ հավատը նրանց պետք է ներարկի՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ Հայաստանի ղեկավարությունը։ Այստեղ ինչ-որ առեղծված կա, որ ինձ համար անհասկանալի է, մենք Արցախ տվող չէինք, այդ ինչպես հանձնեցին, չեմ հասկանում։
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով՝ առհասարակ չգիտի, թե ինչ է ցանկացել ասել Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, երբ հայտարարել է, թե Շիրակի մարզում «չոր նավահանգիստ կհիմնեն»։