«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանն է։
«Այդ մրցույթին մասնակցեց մեր խումբը, բայց նախարարությունը գտավ, որ մենք իրենց չափորոշիչներին համապատասխան դասագիրք չենք գրել, որի պատճառով էլ մրցույթում չենք շահել։ Արդյունքը եղավ այն, որ որոշվեց գտնել մի եղանակ, որն էլ առհասարակ դասագիրք չունենալն էր։ Հիմա հարց է ծագում՝ ինչի՞ համար էր այդ հայտարարված մրցույթը, եթե դպրոցական դասագիրք չպետք է մտներ դպրոց, առնվազն սա ինձ համար տարօրինակ է»,- շեշտեց Աշոտ Մելքոնյանը։
Հունիսի 11-28-ն անցկացվել են 2023-2024թթ. ուսումնական տարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։ Հունիսի 25-ի դիմորդները քննություն են հանձնել՝ «Աշխարհագրություն», իսկ 28-ին՝ «Հայոց պատմություն» առարկաներից։
Նրա գործունեությունը մեծ էր նաև Հայոց ցեղասպանության շրջանում, ում ջանքերով ստեղծվեց Եղբայրական օգնության կոմիտեն և որբերի ու մազապուրծ եղած մեր հայրենակիցների օգնության համար կատարվեց ահռելի աշխատանք: Անգնահատելի է Գևորգ Ե Սուրենյանցի դերը Հայոց պատմության մեջ և հատկապես Սարդարապատի ճակատամարտի և մայիսյան հերոսամարտերի հաղթական գործում:
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Բազմաթիվ դասագրքերի հեղինակը պատմության մեջ չի հիշում որևէ դեպք, որ «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերը հանրակրթական դպրոցներ հասնեն սխալներով, խեղաթյուրված, ինչպես այսօր է։
Տարբեր ամբիոններից ՀՀ պետական խորհրդանիշների քննադատությունից, Սահմանադրությունը փոխելու կոչերից, «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անունով սահմանափակելու առաջարկներից, հայրենիքը՝ պետությանը, Արագածը՝ Արարատին, ներկան՝ անցյալին, նահատակներին՝ ողջերին, եկեղեցին՝ Աստծուն… հակադրելուց զատ՝ իշխանություններն անցել են իրենց գաղափարներն առաջ մղելու հնարավորությունները դիտարկելու փուլին:
«Որպես լրագրողի, որը փորձ ունի տարածաշրջանում, ակնհայտ է՝ Թուրքիան, ինչպես տարբեր երկրներում, այնպես էլ այստեղ գտել է տեղային էլիտաներ, որոնք աշխատում են ի պաշտպանություն թուրքական շահի»,- 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով իշխանությունների՝ Սահմանադրությունը, Զինանշանը, Օրհներգը և անգամ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխելու առաջարկներին՝ նման տեսակետ հայտնեց ամերիկահայ լրագրող Էլիսոն Թահմազյանը:
Պարզվում է՝ Հայաստանն այնքան քիչ հոգս ու մարտահրավեր ունի, որ ամենաօրախնդիր ու հրատապ հարցը հայոց պատմության դպրոցական դասընթացը վերանվանելն է։
168.am-ի հետ զրույցում Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանը մտավախություն հայտնեց, որ գաղափարը, որն առաջ են քաշել ՀՀ իշխանությունները, կարող են ամբողջովին խեղաթյուրել, ինչպես օրվա իշխանություններն արել են նախկինում։
Պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմությամբ» սահմանափակելու ԿԳՄՍ նախարարության առաջարկ-նախագիծը դիտարկում է վերջին իրողությունների համատեքստում:
Բոլոր նրանք, ովքեր դա այսօր անհավանական կհամարեն, կարող են հիշել՝ արդյոք հինգ տարի առաջ պատկերացնո՞ւմ էին, որ Հայաստանի ղեկավարն Արցախը ճանաչելու է Ադրբեջանի կազմում, իսկ, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհը նվիրվելու է Ադրբեջանին, կամ էլ, որ Հայոց պատմությունն իր ամբողջականությամբ դադարելու է դասավանդվել դպրոցում՝ վերանվանվելով Հայաստանի պատմություն։
«Հայոց պատմություն տարբերակն ինքնին նշանակում է նաև Հայաստանի պատմություն։ Ուղղակի պատմաբան չլինելու հանգամանքը որոշ մարդկանց կարող է մոլորության մեջ գցել, որ խոսքը վերաբերում է զուտ հայերի պատմությանը։ Հայոց պատմությունն իր մեջ ներառում է երկու իմաստ՝ երկու Հայաստանների մասին է՝ մեծ և փոքր, և հայերի պատմության, որը ներառում է ամբողջ գաղութահայությունը և սփյուռքը։ Պետք է այս խնդիրը բացատրվի, որպեսզի հասկանան»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր դասագրքի վերաբերյալ մամլո ասուլիսին Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հայտարարեց, որ դեռևս 2019 թվականի պայմանավորվածությամբ ստեղծված կրթական իրենց հանձնաժողովը պետք է գործակցեր պետական կրթական հանձնաժողովի հետ, այնինչ այդպես չի եղել:
Արդեն տևական ժամանակ է՝ հանրային շրջանակներում ու սոցիալական ցանցերում քննարկվում է Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը: Աղմուկը բարձրացավ դասագրքի 80-րդ էջում տեղադրված քարտեզից, որում Արցախը պատկերված էր Ադրբեջանի կազմում, և դա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Ք.Ա. 80 թ. Տիգրան Մեծի կայսրության ժամանակաշրջանին: Ապա մասնագետները սկսեցին խոսել նաև դասագրքում տեղ գտած այլ խեղաթյուրումների մասին:
«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի՝ իր գրառումների դեմ բերած «փաստարկներին»:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասացանկից հանելու հարցին, ապրիլի 22-ին ասել էր, որ 2021թ. հաստատված չափորոշիչը կներդրվի սեպտեմբերից։