Փոխանակ «Հայոց պատմության»՝ պետականության մասը ներկայացվի, ներկայացվում է պետականության ավարտական ակտի սցենարը, մինչդեռ Խորենացին ասում էր՝ փրկության բանալին պետականությունն է. Միքայել Մալխասյան

«Խնդիրը ոչ թե նրա մեջ է, որ Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման ժամանակ Խորենացի է ընթերցվում, այլ, որ «Ողբն» է ընթերցվում։ Այո, սա աղանդավորական ինչ-որ շարժում է հիշեցնում ու ծես․ նպատակը՝ ուղերձ հղել, որ ամեն ինչ շատ վատ է, բայց մեսիան մեկն է ու ահա եկել է փրկելու…»,- «Դասեր» հաղորդաշարում ասաց պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» շարունակ «Ողբի» հատվածը ցիտելուն:

Նրա խոսքով՝ իրականում Խորենացու «Ողբը» ներկայացնում է 428 թվականից հետո կործանված պետականության ու 440թ․՝ Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մահից հետո, էլիտայի մահը։

«Մեզ փոխանակ պետականության մասը ներկայացվի, ներկայացվում է պետականության ավարտի մասը, մինչդեռ Խորենացին ասում էր՝ փրկության բանալին թագավորությունն է, այսինքն՝ պետականությունը։ Ուղղակի ամոթ է, որ գիտաշխատողներ ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ գնում, նստում, դա լսում ու ծափահարում են»,- ասաց Միքայել Մալխասյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս