«Հայոց պատմություն»-ից 20 միավոր հավաքել է 5 դիմորդ, իսկ «Աշխարհագրություն»-ից՝ ոչ ոք
Հունիսի 11-28-ն անցկացվել են 2023-2024թթ. ուսումնական տարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։ Հունիսի 25-ի դիմորդները քննություն են հանձնել՝ «Աշխարհագրություն», իսկ 28-ին՝ «Հայոց պատմություն» առարկաներից։
Արդեն կատարվել է 2024թ. «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության երկրորդ փուլի նախնական արդյունքների վերլուծությունը, համաձայն որի՝ քննությանը մասնակցելու համար հայտագրվել է 1320 դիմորդ, քննությանը մասնակցել է 1224-ը, միջին միավորը եղել է 11.98-ը։
ԳԹԿ փոխանցմամբ՝ դրական միավորի շեմը չի հաղթահարել 242 հոգի կամ մասնակիցների 19.8 տոկոսը, 18-20 միավոր հավաքել է 168 դիմորդ կամ մասնակիցների 13.7 տոկոսը։ Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 92 դիմորդ, 19-19.75 միավոր՝ 71, և 20 միավոր՝ 5 դիմորդ։
2023 և 2024թթ. միասնական քննությունների արդյունքների համեմատությամբ պարզ է դառնում, որ 2023թ. առաջին փուլում քննությանը մասնակցել է 557 դիմորդ, երկրորդ փուլում՝ 1084. 2024թ. մասնակիցների թիվը եղել է 1059 և 1224։
7.5-ից ցածր միավոր 2023թ. առաջին փուլում հավաքել է՝ 68, իսկ երկրորդ փուլում՝ 223 դիմորդ։ 2024թ. առաջին փուլում 7.5-ից ցածր միավոր հավաքել է՝ 263, իսկ երկրորդ փուլում՝ 242 դիմորդ։
18-20 միավոր 2023թ. առաջին փուլում հավաքել է՝ 161, երկրորդ փուլում՝ 160 դիմորդ։ 2024թ. 18-20 միավոր հավաքել է՝ 147, իսկ երկրորդ փուլում՝ 168 հոգի։
«Աշխարհագրություն»-ից քննություն հանձնելու համար հայտագրվել է՝ 84, մասնակցել է 74 դիմորդ։
Միջին միավորը եղել է 9,69-ը։ 7.5-ից ցածր միավոր հավաքել է 26 հոգի կամ 35,1 տոկոսը։ 18-20 միավոր հավաքել է 1 հոգի կամ 1,4 տոկոսը։
Այդ թվում՝ 18-18.75 միավոր հավաքել է 1 դիմորդ, իսկ 19-19.75 և 20 միավոր ոչ ոք չի հավաքել։
Երբ կատարում ենք 2023 և 2024թթ․ միասնական քննությունների արդյունքների համեմատություն, պարզ է դառնում, որ 2023թ. առաջին փուլում քննությանը մասնակցել է՝ 30, երկրորդ փուլում՝ 89 դիմորդ։ Իսկ 2024թ. առաջին փուլում՝ 56, երկրորդ փուլում՝ 74 դիմորդ։ 7,5-ից ցածր միավոր 2023թ․ առաջին փուլում հավաքել է՝ 2, երկրորդում՝ 14 դիմորդ։ 2024թ.։ 7,5-ից ցածր միավոր հավաքել է՝ 10, երկրորդում՝ 26 դիմորդ։ 18-18.75 միավոր 2023թ. առաջին փուլում հավաքել է՝ 6, երկրորդ փուլում՝ 4 դիմորդ։ 2024թ. առաջին և երկրորդ փուլերում ընդամենը 1 հոգի է հավաքել 18-18.75 միավոր։