«Ինձ մոտ մտավախություն կա, որ այս իմիտացիայով նրանք փորձում են իրավիճակը բերել մի հանգրվանի, երբ արդեն իրոք որևէ ելք չի լինելու, և որպեսզի մարդիկ սովից չմեռնեն, նրանք կանգնեն-ասեն՝ գիտեք՝ ինչ, մենք փորձեցինք մի բան անել, չստացվեց, եկեք՝ համաձայնեք, որ, օրինակ՝ Աղդամից ստանանք բեռներ: Բոլորի համար հասկանալի է, չէ՞, թե դա ինչի է բերելու»:
«Արևմուտքի համար միևնույն է՝ ինչպես կլուծվի ԼՂ կոնֆլիկտը, նրանց պետք է այս կոնֆլիկտը լուծվի, որովհետև շատ լավ հասկանում են, որ ներկայիս լուծումը, որը կա սեղանի վրա, բերելու է ռուս խաղաղապահների դուրսբերման Արցախից, երկրորդ՝ հետագայում բերելու է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վերանայման, և հարց է բարձրացվելու Հայաստանից ռուսական ռազմաբազան դուրս բերելու: Փաստացի, համոզելով Երևանին գնալ ստորագրելու մի փաստաթուղթ, որով Արցախը հանձնվում է Ադրբեջանին, դա նշանակում է քայլեր ձեռնարկել Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու համար»:
«VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը չի բացառում, որ ռուսական կողմից որոշակի ճնշումներ են եղել հայկական կողմի վրա՝ չգնալ սեպարատ պայմանավորվածությունների՝ Արևմուտքի միջնորդությամբ:
«Այս բանակցությունները, իմ կարծիքով, հաստատեցին, որ որպես միջնորդ՝ բանակցային գործընթացում առաջատարն Արևմուտքն է, և Ադրբեջանն ու Հայաստանն ավելի հակված են հարցերը լուծել հենց Արևմուտքի միջնորդությամբ՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ թեև ՌԴ-ն իր դիրքերը թուլացել է տարածաշրջանում, միևնույն է, մնում է լուրջ խաղացող տարածաշրջանում, և ո՛չ Ալիևը, ո՛չ Փաշինյանը չեն կարող անտեսել մասնակցելու այս հրավերը»,- «ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական դաշինքի մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով քննարկումից հետո պատասխանելով մոսկովյան եռակողմ հանդիպման արդյունքների մասին 168.am-ի հարցերին՝ նշեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը:
«Իմ կարծիքով՝ Ռուսաստանում ուշադրություն են դարձրել, որ Հայաստանն իր քաղաքականությամբ հեշտացնում է Ադրբեջանի համար բացատրելը, թե ինչու նա պետք է անցակետ դնի, ամբողջությամբ հայ բնակչությունը դուրս բերի Արցախից: Հասկանալի է, որ հայ բնակչությունից հետո նաև ռուս խաղաղապահներն են դուրս գալու: Ենթադրում եմ, որ մեղադրել են, որ Փաշինյանը Ալիևի հետ միասնական է խաղում: Բայց Նիկոլ Փաշինյանը դա չթաքցրեց, նույնիսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին ասաց, որ Պրահայում և Սոչիում արդեն պայմանավորվել են»,-ի պատասխան՝ ասաց քաղաքական մեկնաբանը:
Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել էր դեռ 1998-ին, բայց այն չէր վավերացրել: 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը փաստաթուղթը ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։
«Հիշում ենք՝ Իլհամ Ալիևի սպառնալիքները Հայաստանին, երբ ասում էր՝ հանկարծ մտքներովդ չանցնի ուժեղանաք, նորմալ բանակ ունենաք, և այլն, հիմա ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները նույնիսկ դրան են համաձայն և փորձում են խուսափել որևէ քայլից, որը կարող է դուր չգալ Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ զորավարժությունների անցկացումը ՀՀ տարածքում նպատակահարմար չեն համարում:
«VERELQ» տեղեկատվական վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների գործողություններից պարզ է, որ Արցախում ինչ էլ լինի՝ ռուսների գործն է:
«Խորհուրդ կտամ Ալեն Սիմոնյանին հետևել Հ1-ի եթերներին, տեսնել՝ ովքեր են ելույթ ունենում և ինչ մտքեր են արտահայտում: Դա պետությանը պատկանող հեռուստաալիքն է, հեռարձակվում է ամբողջ Հայաստանում, և այնտեղ ամենօրյա ռեժիմով միտք է գնում, որ Ռուսաստանը Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին է, և պետք է հրաժարվել ՌԴ հետ դաշնակցային հարաբերություններից, նույնիսկ՝ որոշ փորձագետներ միտք են արտահայտում, որ եթե դրա համար պետք է զոհաբերել Արցախը, ապա Հայաստանի պետականությունը դա պահանջում է, Ռուսաստանին մեղադրում են տարբեր մեղքերի մեջ»: