«Ռուսաստանը փորձում է կանխել Արևմուտքի միջնորդությամբ սեպարատ պայմանավորվածությունները». Հայկ Խալաթյան

«VERELQ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը չի բացառում, որ ռուսական կողմից որոշակի ճնշումներ են եղել հայկական կողմի վրա՝ չգնալ սեպարատ պայմանավորվածությունների՝ Արևմուտքի միջնորդությամբ:

«Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ Արևմուտքի նպատակն է՝ Արցախը զիջելով՝ վերջնականապես փակել ղարաբաղյան հարցը և Մոսկվային զրկել ազդելու Հայաստանի և հատկապես՝ Ադրբեջանի վրա: Երևի այն ստիպել է հայկական կողմին՝ որոշ հարցերում ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցնել, այս պահին չգնալ զիջումների, և չեմ բացառում, որ ադրբեջանական կողմը փորձի ուժային ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ հույս ունենալով, որ դրանից հետո Հայաստանը կընդունի այն պայմանները, որոնք Բաքուն նրա առջև դնում է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ վաշինգտոնյան հանդիպումը որևէ բան չի տա, քանի որ Ռուսաստանի ճնշումների արդյունքում հայկական կողմը կարող է չգնալ բոլոր այն փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ակնկալում է Բաքուն:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս