Սեպտեմբերի 25-ին NEWS.am-ի հետ զրույցում Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիտարկմանը, որ երբ ինքը դատախազ էր, շատերը պահանջում էին քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն դա տեղի չունեցավ, նշել է՝ չկային ապացույցներ Նիկոլ Փաշինյանի դեմ քրվարույթ նախաձեռնելու համար:
Եթե հանրագումարի բերենք Քննչական կոմիտեի պատասխան գրությունը, ապա 44-օրյա պարտության մեղավորը միայն բանակն է ու զինվորականությունը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը՝ որպես գերագույն հրամանատար, ով օրենքով կարող է ռազմական և քաղաքական որոշումներ կայացնել և կայացրել է, մեղավոր չէ, թեպետ պատերազմը վարում է պետությունը:
«Ալիք մեդիայի» տաղավարում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանն անդրադարձել է հայտնի հակահարձակման և Շուշիի օպերացիաներին: Նախ՝ հայտնի հակահարվածի օպերացիայի մասին (1:06:35-1:11:52):
Մայիսի 3-ին ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան, նշել էր, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից դասեր են քաղել:
ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հարցին ի պատասխան, նշել է, թե 2020 թվականի 44-օրյա պատերազմից դասեր են քաղել:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին:
2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ՝ փորձելով հասնել հայկական երկրորդ պետության ամբողջական կապիտուլյացիայի և հայաթափման, որն ինչ-որ առումով հաջողվել է: Եվ այս ամենը՝ «հակաահաբեկչական օպերացիայի» անվան տակ: Այսինքն, ցեղասպանական-պատերազմական գործողություններով թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է վերջնականապես փակել Արցախի հարցը: Իսկ առջևում Սյունիքի, առհասարակ, Հայաստանի հետ կապված հարցերն են:
Եթե Ջալալ Հարությունյանին Քննիչ հանձնաժողովը պատրաստ է լսել, ապա Միքայել Արզումանյանի դեպքում կարծես թե նման պլաններ դեռ չկան, և այստեղ խնդիրը բնավ Արզումանյանի կարգավիճակը չէ:
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, լինելով զինվորական, միշտ պահպանել է գաղտնիության սկզբունքը և չի խախտել դա, երբ անգամ ժամանակ առ ժամանակ իրեն մեղադրական սլաքներ էին ուղղվում իշխանության ներկայացուցիչների կողմից. Շուշի, «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան, ռազմական այլ դրվագներ, անգամ հուլիսյան մարտերի հետ կապված են ակնարկներ եղել: Այս ամենին մենք առանձին-առանձին ևս մեկ անգամ անդրադառնալու ենք առաջիկայում:
Քննիչ հանձնաժողովի նիստում Դավիթ Սանասարյանը՝ որպես հրավիրյալ, Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ երբ 2019-ին արդեն որոշակի փաստաթղթավորված իմացել է, թե Արցախի հարցի կարգավորումն ուր է հասել, երբ Ադրբեջանը սպառնում էր, որ եթե տարածքները չվերադարձնեն, այն ուժով է վերցնելու, երբ կար պատերազմի սպառնալիք, արդյո՞ք տեղեկացված է եղել բանակի մարտունակության, սպառազինության մասին, եղե՞լ են կոնկրետ հանձնարարականներ, կամ քննարկվե՞լ է արտաքին վեկտորի փոփոխության հարցը պրոցեսը կանգնեցնելու համար:
Երեկ 168.am-ը գրել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մոտ 1 ամիս ՊԲ հրամանատար եղած Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում է կայացվել, վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն:
Ապրիլի վերջին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «ՀՀ քննչական կոմիտեում Ջալալ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործով 6-ամսյա ժամկետը լրանում է, ուստի նախաքննական մարմինը քրեական դատավարության օրենսգրքով այլընտրանք չունի և մինչև մայիսի 20-ը պետք է քրեական գործով նախաքննության ավարտ հայտարարի և գործը դատարան ուղարկի»:
Փետրվարի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կոլեգիայի նիստում հրահանգել էր ուժերի գերլարումով աշխատել 2020 թվականի Արցախյան պատերազմին վերաբերող քրեական գործերի քննությունն արագացնելու և հանրության ակնկալիքները բավարարելու համար: