Բաժիններ՝

Ռումինիան օդ է բարձրացրել է F-16 ինքնաթիռներ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքը ռմբակոծելու պատճառով

Ռումինիան օդ է բարձրացրել երկու F-16 կործանիչ՝ ի պատասխան Ռումինիայի սահմանի մոտ գտնվող Օդեսայի շրջանի վրա Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման։ Ռազմական ինքնաթիռները թռիչք են կատարել 86-րդ ավիաբազայից՝ Ուկրաինայի հետ սահմանին օդային իրավիճակը ուսումնասիրելու համար։

Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ Տուլչեա շրջանի բնակիչները տագնապ են ստացել հարձակումների և Իզմայիլի մոտակայքում անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման պատճառով:

Նշվում է, որ F-16 կործանիչները կարճ ժամանակ անց վերադարձել են ավիաբազա, նշե։ Գերատեսչությունը շեշտել է, որ Բուխարեստը մշտական ​​կապի մեջ է իր դաշնակիցների հետ և իրական ժամանակում փոխանակում է օպերատիվ տեղեկատվություն՝ Ռումինիայի և ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունն ապահովելու համար։

Ռումինիայի հետ սահմանին գտնվող Օրլովկա անցակետը գիշերվա ընթացքում վնասվել է ռուսական օդուժի հարձակման ժամանակ, հայտնել է Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը: Այդ անցակետում սահմանային և նավահանգստային ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքով անցակետի գործունեությունը կասեցվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս