Բաքվում գտնվող Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են Հաջիևին
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում նոյեմբերի 21-22-ին Բաքու այցելած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը, որի կազմում էին Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը, հանդիպել են իրենց ադրբեջանցի գործընկերների հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկումները կենտրոնացած են եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դինամիկայի, երկխոսության խթանման գործում քաղաքացիական հասարակության դերի և մոտ ապագայի համատեղ նախագծերի վրա:
«Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումներն աշխատանքային մակարդակով և պլանավորել ապագա այցելություններ Ադրբեջան և Հայաստան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։
Այցի ընթացքում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամները հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։
Զրույցի ընթացքում նրանք քննարկել են Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրենց խաղաղության օրակարգը ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Հաջիևը պատասխանել է նախաձեռնության ներկայացուցիչների հարցերին»,- նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։

