Հայաստանում շարունակվում է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրության վերաբերյալ բուռն քննարկումը: Սակայն, մի կարևորագույն չափիչ ու բաղադրիչ դուրս է մնում այդ քննարկումներից, հայ-ամերիկյան օրակարգի, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականության օրակարգերի վերաբերյալ քննարկումներից, այն է՝ տնտեսությունը:
Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ինձ վրա հույս չդնեք, կարող է լինել նոր պատերազմ, բախումներ, կորուստներ, այստեղ ես մեղք չունեմ, փոխարենը՝ ինչ ուզում եք՝ արեք, ուզո՞ւմ եք՝ պաշտպանեք, ուզո՞ւմ եք՝ ոչ։
Հունվարի 11-ին Կինոյի տանը տեղի ունեցավ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Սյունեցի քանդակագործ, ազատամարտիկ Աշոտ Ավագյանը վստահ է՝ քանի դեռ Հայաստանում իշխանության է Նիկոլ Փաշինյանը՝ իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներով, 2025 թվականն էլ նախորդ 6 տարիների նման լինելու է ոչ թե ձեռքբերումների, այլ կորուստների տարի։
ՀՀ էներգետիկայի նախկին փոխնախարար (1992-1993), էներգետիկ ոլորտի մասնագետ Էդվարդ Արզումանյանն ահազանգում է՝ Հայաստանը կանգնած է էներգետիկ լուրջ խնդիրների առաջ, որոնք լուծելու համար անհրաժեշտ են ոլորտի որակյալ մասնագետներ, որոնք այս կառավարության կազմում չկան։
Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ Հայաստանին, Արցախին ու ընդհանրապես հայկականությանը պատճառած վնասներն անչափելի են։ Անչափելի են, որովհետև եթե նրա պաշտոնավարման պատճառով կորսված տարածքները, պատճառված նյութական վնասները գոնե հարաբերականորեն չափելի են, ապա նրա առնվազն անուղղակի մեղավարությամբ զոհված երիտասարդների դեպքում կորուստն անհաշվելիության տիրույթում է։
Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանության տարաձև ներկայացուցիչներն իրենց կատարած ցանկացած հանցավոր, դավաճանական, ստոր քայլ արդարացնում են «ժողովրդի տված քվեով»։ ԱԺ-ում խուլիգանություն են անում՝ «մեզ ժողովուրդն է ընտրել», առանց դիմադրության՝ երկրի տարածքներն են հանձնում, նույն արդարացումը՝ «ժողովուրդը մեզ քվե է տվել», թքում են քաղաքացու երեսին՝ էլի նույն ցնդաբանությունը՝ «մենք ժողովրդի ընտրյալ ենք»…
Մեզ վերագտնելուց հետո, վստահաբար, գտնվելու են նաև բոլոր խնդիրների լուծման ուղիները, փակվելու են աղետների դռները և բացվելու են կյանքի ճանապարհները։ Դա ամենևին չի նշանակում հրաշքի ակնկալիք, մեզ՝ որպես հանրություն, սպասում է դժվարին ճանապարհ, գոյաբանական որոշումների կայացում, ընտրություն ոչ միայն՝ լավի ու լավագույնի, այլև ավելի հաճախ՝ վատի ու վատթարագույնի միջև։
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի տարածած հաղորդագրության համաձայն՝ այսօր ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվե։