Թեև Հայաստանի դե ֆակտո ղեկավարն անընդհատ հայտարարում է, թե Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» 90 տոկոսը համաձայնեցված է, սակայն պաշտոնական Բաքուն շարունակում է Հայաստանի առջև դնել նորանոր ծանր պահանջներ՝ աղետի առաջ կանգնեցնելով Հայաստանին. հերթական պահանջով Ադրբեջանի նախագահը պահանջում է, որ Հայաստանի ղեկավարը բանակցություններ վարի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի ղեկավարի հետ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ ԵՄ անդամակցության բանակցությունները մինչ 2028 թվականը հետաձգելու որոշումից հետո Թբիլիսիում և վրացական խոշոր քաղաքներում իրավիճակը կտրուկ սրվել է։
Կարեն Իգիթյանի խոսքով՝ երբ Փաշինյանն ասաց՝ մենք զրոյական կետից ենք սկսում, այդտեղ նա հնարավորություն տվեց Ադրբեջանին ասել՝ դե, եթե Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ բանակցածը դուք չեղարկում եք, ուրեմն մենք հետ ենք գալիս 90-ական թվականներ, Լիսաբոնի սամիթին, ուրեմն մենք հետ ենք գալիս ՄԱԿ-ի այդ բանաձևերին, և այլն:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն է։
«Ալիևը պահանջում է նաև Հայաստանում արգելել և վերահսկել բոլոր ազգային կուսակցություններին և հասարակական կազակերպություններին, ինչպես նաև Հայաստանից ստանալ փոխհատուցում՝ գումարը չունեք, տարածք տվեք տրամաբանությամբ»,- ասաց Կարեն Իգիթյանը։
Կովկասագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրման հնարավորությանը, նշեց, որ Բաքվից հստակ ժամկետներ են նշվել:
Մայիսի 19-ին իրանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Իրանի նախագահին սպասարկող ուղղաթիռը «կոշտ վայէջք» է կատարել՝ եղանակային վատ պայմանների պատճառով, այնուհետև կապն ուղղաթիռի անձնակազմի հետ կորել է։
168.am-ի հետ զրույցում կովկասագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանը պատասխանելով այս հարցերին՝ կարծիք հայտնեց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նկատի ունի, որ Ադրբեջանն արդեն գրավել է Արցախը, և այլևս խնդիր չկա խաղաղության գնալու համար։
«Փաշինյանն Ալիևին տվել է լեգիտիմ առիթ՝ հարձակվելու Հայաստանի վրա։ Ինչպես որ Փաշինյանն է Հայաստանից մնացած քարտեզը բռնում ձեռքին և խոսում, նույն տարբերակով Ալիևն է իր ձեռքում բռնելու Գրանադայի հայտարարությունը»,- ասաց Իգիթյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն է։
«Իրականում 22 տարի առաջ ընդամենը մեկ հետազոտություն է տեղի ունեցել, որտեղ նման եզրակացություն է եղել, որը շատ թույլ հետազոտություն է, և դրանից հետո 22 տարի է անցել»։
«Փաշինյանի Կառավարությունը շատ վատ ճանապարհ է ընտրել, Հայաստանի ինքնիշխանությունը մաս-մաս ծախում է, իսկ սա տանում է դեպի Հայաստանի սիրիացում… Սյունիքում պատերազմի վտանգը մեծ է։ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց նպատակները, և դրանք ամրագրված են Ալեքսանդրապոլի և Բաթումի պայմանագրերով, ուստի պետք է հասկանալ, որ գործելու են Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ մնացած երկրները լինելու են արձագանքողի դերում՝ փորձելով իրենց օգուտները քաղել այդ վիճակից»,- ասաց Իգիթյանը։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆՆ այն կարծիքին է, որ Հայաստանի լինել-չլինելը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո սկսեց դրվել կասկածի տակ:
168.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն ասաց, որ այս պահին Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի հավանականությունը մեծ է։
«Յուրաքանչյուր երկիր գիտի իր երկրի սահմանները, այսինքն՝ մենք ունենք համապատասխան կոդեքսներ, որտեղ ադմինիստրատիվ այս ամենը գրած է, նույնը, օրինակ, Ադրբեջանը կամ Վրաստանը»։
«Այս իրավիճակում մենք ավելի շատ կախված ենք նրանից, թե ինչ կանի Իրանը, կամ ինչ կասի Ռուսաստանը։ Ցավոք, այսօր որպես քաղաքական ֆակտոր՝ մեր դերը բավականին նվազել է։ Եթե նախկինում խոսքը գնում էր այն մասին, թե Ադրբեջանը օկուպացրած տարածքներից դուրս կգա՞, թե՞ չի գա, ի՞նչ պայմաններով, և այլն, հիմա հակառակն է՝ խոսքը նրա մասին է, թե մենք նորից տարածքներ կկորցնե՞նք, թե՞ չէ»,- եզրափակեց Կարեն Իգիթյանը։
Այսօր «Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը. պարտվողական ինքնավարությունից դեպի հաղթական Քարվաճառ» զեկույցի շնորհանդեսի ժամանակ կովկասագետ Կարեն Իգիթյանն անդրադարձավ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի այն հայտարարությանը, որ «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել՝ ինքնախաբեությամբ ենք զբաղվել»։
«Հիմա նույնն են անում, շարունակում են հանձնել։ Այս Կառավարությունը մինչև հիմա հանձնում է, որևէ բան հետ չի բերել, ուստի, քանի իրենք են իշխանություն, անհնար է խոսել հնարավորության մասին, թե երբևէ կարող ենք հետ բերել հանձնվող տարածքները, որովհետև նրանց համար կարևորը ոչ թե հայրենիքն է, այլ իրենց իշխանությունը պահելու հարցը»,- ասաց Կարեն Իգիթյանը։