
Հայաստանը` բռնապետական երկիր. 16 տարի Հայաստանում ապրող և աշխատող հայտնի կովկասագետին արգելել են մուտք գործել երկիր

Կովկասագետ Կարեն Իգիթյանին ՀՀ գործող իշխանությունները արգելել են մուտք գործել Հայաստան։
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածել է բռնապետական երկրի:
Կովկասագետը քիչ առաջ գրել է.
«Եվ այսպես, ընկերներ, ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան: Երևան էի վերադառնում Պյատիգորսկից, որտեղ մասնակցում էի «Կովկասյան երկխոսություն» համաժողովին`խոսելով ռադիկալիզմի մասին, որը Թուրքիայի կողմից տարածվում է Կովկասում:
Հայաստան ժամանելուն պես Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերը հայտարարեցին, որ ինձ արգելվել է մուտք գործել երկիր: ԱԱԾ-ի և օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցներին հարցեր չկան. նրանք իրենց հնարավորինս կոռեկտ և պրոֆեսիոնալ դրսևորեցին:
Իսկ ահա Հայաստանի իշխող ուժերին հարցեր (հռետորական) կան:
Ո՞րն է արգելքի պատճառը: Արդյոք պատճառն այն է, որ ես լրատվամիջոցներում հանդես եմ եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցո՞ւ: Թե՞ այն, որ խոսել եմ Թուրքիայի կողմից տարածվող ռադիկալիզմի մասին:
Ես վերջին 16 տարիներին ապրել և աշխատել եմ Հայաստանում: Ափսոս, որ այսօր չեմ տեսնի հարազատներիս, կոլեգա-դասախոսներիս, ընկերներիս և ուսանողներիս:
Դասախոսները կհասկանան, թե ինչն է հատկապես մտահոգիչն այս իրավիճակում. անհանգստանում ենք այն ուսանողների համար, ովքեր սպասում էին մեր դասախոսություններին, ովքեր ուզում էին գրել իմ ղեկավարությամբ իրենց թեզերը:
Բոլոր դեպքերում, սա վերջը չէ, այլ նոր փուլի սկիզբն է: Կապի մեջ կմնանք»։