Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի. Արամ Ա

Խոր ցավով ու ընդվզումով դիտեցինք սոցիալական ցանցերը ողողած այս տեսերիզները (video-ները). Հայաստանի «բարեկամները» պարում են Շուշիում եւ «հիացումով» դիտում ու լսում են՝ մեր սրբերի աղոթքով, նահատակների արյունով ու ժողովրդի ստեղծագործ ոգով դարերի ընթացքում կանգնած մեր եկեղեցիները ու պատմամշակութային կոթողները որպես ալբանական կառույցներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն։

Նա, մասնավորապես, նշել է. «Պատմության ի՜նչ ահավոր խեղաթյուրում մեր աչքերի առջև…։

Արդարեւ, ընդվզեցուցիչ երեւույթ, որ հետեւանք է մեր անմիաբանության ու անհեռատես քաղաքականության։ Ցավալի երեւույթ, որ մեզ պետք է մղի ինքնագիտակցության եւ համախմբվելու մեր հայրենիքի ու ազգին գերագույն ու ընդհանրական արժեքների, շահերի ու իդեալների շուրջ։

Հուսով ենք ու աղոթում ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930