«Եկել թմրամիջոցներ էին փնտրում, ինչը, բնականաբար, չգտան, որովհետև նման բան մեր տանը ո՛չ կա, ո՛չ էլ երբևէ եղել է»։
168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ Արմեն Աշոտյանին այսօր տեղափոխել են Քննչական կոմիտե՝ քննչական գործողության կամ, ինչպես ասում են՝ ապացուցողական գործողության։
«Շնորհավորում եմ բոլոր էն մարդկանց, ում ծննդյան օրն էսօր ա, շնորհավորում եմ»,- կալանավորված Արմեն Աշոտյանի ծննդյան օրվա մասին լրագրողի հիշեցմանն այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:
«Պատմության առաջ նրանք մնալու են՝ որպես դավաճանին ծառայած սրիկաներ, իսկ երբ ասում եմ՝ «պատմություն»՝ նկատի չունեմ, որ դա լինելու է տասնամյակներ անց։ Ոչ, իրենց զավակները հաստատ կիմանան, թե պապաներն ու մամաներն ովքեր են եղել, ինչ խմորից են սարքած եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վահրամ Սահակյանը՝ խոսելով Արմեն Աշոտյանի կալանավորման մասին։
ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորվել է զուտ իր քաղաքական հայացքների համար, քանի որ բոլորի համար էլ պարզ է, որ նրա կալանքը որևէ հիմք չունի։
168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը խոսեց Արմեն Աշոտյանի և առհասարակ այն անձանց մասին, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը քննադատելու համար, ուստի 5 տարվա փորձը նկատի ունենալով՝ սպասելի էր դատարանի որոշումը:
Աշոտյանը հայրենիքը հանձնողների ամենասուր քննադատն է. պատժում են քաղաքական բառամթերքի համար.Թովմասյան
44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Հակոբյանին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանից արդեն տեղափոխել են կալանավայր. լրագրողներին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին:
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորները ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին միջնորդություն են ներկայացրել՝ վերանայելու Միքայել Արզումանյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը և փոխարինել այն անազատության մեջ պահելու հետ չկապված այլ խափանման միջոցով։
Մարտի 31-ից կալանավորված Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանի գործն ավարտական փուլում է։ 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։