Նախօրեին տեղի ունեցավ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցն ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի երդմնակալությունից, ըստ էության, 20 օր անց։ Դատելով կողմերի տարածած հաղորդագրություններից, ինչպես նաև արած բարձրաստիճան մեկնաբանություններից՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ղեկավարները զրուցել են մոտավորապես 1 ժամ, ունեցել արդյունավետ և կառուցողական խոսակցություն, պայմանավորվել վերսկսել փոխայցերը, բանակցությունները, ինչպես նաև՝ ունենալ հանդիպում։
Հունվարի 7-ին Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևը վերջնագրերի հերթական տարափն ուղղեց ՀՀ իշխանություններին և հայ ժողովրդին՝ Հայաստանն անվանելով ֆաշիստական պետություն և սպառնալով ոչնչացնել այն։
Ըստ իս, բանակցությունները բարդ են լինելու՝ նույնիսկ անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից։ Անընդհատ կողմերը բանակցում են, ապա բախվում բարդ հարցերի, ու այս իրավիճակը չի մոտենում իր ավարտին, քանի որ, ինչպես պնդում եմ վերջին տարիներին, Ադրբեջանը հանդես է գալիս ուժի դիրքերից, հաղթանակն Ադրբեջանը ձեռք է բերել ուժի գործադրմամբ, և դա դեռ լուրջ գործոն է, որն ակտիվ օգտագործվում է։
Վերջին շրջանում Բաքուն և Անկարան ավելի քիչ են անդրադառնում իրենց, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կոչվող չարաբաստիկ պրոյեկտին։ Սակայն այն շարունակում է մնալ թյուրքական երկրների օրակարգում։
Օրերս՝ նոյեմբերի 28-ին, Աստանայում կայացած ՀԱՊԿ ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու այլ պաշտոնատար անձինք անդրադարձան ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցության սառեցմանը՝ դա համարելով ՀՀ ինքնիշխան որոշումը։ Զուգահեռաբար արձանագրվեց, որ ՀԱՊԿ-ը սպասում է ՀՀ մասնակցության վերականգնմանը։
Բաքուն խիստ քննադատության է ենթարկել ՀՀ այցելած և հայ-ադրբեջանական սահմանին մոտ Երասխում ԵՄ դիտորդների հետ պարեկություն իրականացրած Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային։
Երևանն ու Բաքուն շարունակում են աշխատել չհամաձայնեցված կետերի ու ձևակերպումների շուրջ։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն անդրադառնալով տվյալ թեմային՝ ասաց, որ ռուսական կողմին չի կարող չմտահոգել բարձրացվող հարցի բնույթը, թե ՀԱՊԿ-ը սպառնալիք է և ՀԱՊԿ-ը սպառնում է ՀՀ գոյությանը։
Հուլիսի 18-ին Լոնդոնում մեկնարկած Եվրոպական Քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյան-Ալիև հանդիպման հնարավորության տապալումն ու դրան զուգահեռ՝ ադրբեջանական սրվող՝ ՀՀ սահմանադրական փոփոխությունների պահանջը գուցե հայ-ադրբեջանական գործընթացը փակուղի մտցնի։ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի միջնորդությամբ Միրզոյան-Բայրամով անարդյունք բանակցություններից հետո փաստորեն կողմերին չհաջողվեց բարձրաստիճան հանդիպում ունենալ ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում։
«Ռուսաստանում շատերը կարող է տանջվեն, որ Ռուսաստանը զիջի դիրքերը Հայաստանում ու Ղարաբաղում, բայց դա շատ հավանական է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մոսկվայի Քաղաքական և ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած պատերազմին Հայաստանի դեմ:
«Ադրբեջանի դեպքում կա նաև պատերազմում իր հաղթանակի գործոնը, 2020-ին ռազմական սցենարն Ադրբեջանի համար դրական ընթացք է ունեցել, ուստի այս թեման Ադրբեջանն այսօր ավելի հեշտ ու հաճախ է օգտագործում՝ որպես հաջողված օրինակ։ Սակայն, մյուս կողմից, ինչպես ասացի, պատերազմն Ուկրաինայում շատ բան է փոխում, և կան կոնկրետ մտավախություններ, որ հակամարտությունը և բոլոր հարցերը կսառեցվեն ու կսառեցվեն նաև դրսի դերակատարների կողմից, ուստի Ադրբեջանը բոլորին փորձում է հասկացնել, որ իր համար չլուծված խնդիրներ կան»,- նկատեց նա՝ գրեթե բացառելով լայնածավալ պատերազմական սցենարը։