Ռազմական ոլորտի փորձագետները ժամանակ առ ժամանակ նշում են, որ Տավուշի ուղղությամբ թշնամու պարբերական բնույթ կրող հրապարակումները, այդ թվում՝ այնտեղ անկլավներ ունենալու մասին, հուշում է այդ ուղղությամբ Ադրբեջանի նպատակների մասին: Սա թույլ է տալիս ենթադրելու, որ Տավուշի ուղղությամբ հանկարծակիության սկզբունքով հնարավոր է թշնամին սադրանքի դիմի ինչ-որ պահի: Այսինքն, առնվազն հայտարարությունների մակարդակով իրադարձություններն արագացնելու առիթ թշնամուն չպետք է տալ՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական տեսանկյունից: Այսինքն, լինել հնարավորինս ճկուն:
Սրանից մեկ օր առաջ մարզպետների հետ հանդիպմանն էլ նա ասել էր, որ 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հայտնի դարձած վատ պայմանավորվածությունների իրագործումը վատ լուրերի երկրորդ ալիք է ստեղծում՝ վստահեցնելով, որ պատրաստ է մինչև վերջ կրել այս բեռը, որովհետև համոզված է՝ այդ վատ լուրերի այլընտրանքը ավելի վատը կարող է լինել:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի՝ երեկ տեղի ունեցած նիստում, որը նախագահում էր արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գրիգոր Մինասյանը, քննարկվում էր ՀՀ նախագահ դառնալու համար ՀՀ քաղաքացիություն ունենալու և առնվազն 4 կամ 6 տարի ՀՀ-ում բնակվելու պարտադիր պահանջի վերացման առաջարկը:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է, որ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին անվանական հիշատակում չկա, երբ խոսվում է, օրինակ, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգային առանցքային ներդրման մասին, որովհետև Ադրբեջանը դրան չի համաձայնել:
2022թ. ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ նշաձողը։
ՀՀ հատուկ հանձնարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ ԱԺ-ում ունեցած իր հարցուպատասխանը, ընդ որում, տեսագրությունը «Հայկական ժամանակինն» էր՝ «Վիգեն Սարգսյանը դեմ է, որ բանակի գնումները բացառապես կատարվեն հայկական արտադրողից» վերտառությամբ, որտեղ, ի դեպ, մանիպուլյացիոն տարրեր կան:
antiFake.am–ը գրում է․ 2018 թվականին փողոցից իշխանության եկածների կենսակերպում շատ բան է փոխվել։ Նախկինում փաբերում պարտքով գարեջուր խմող և ապառիկները վճարելու դժվարություններ ունեցող ներկայիս իշխանականները հարստանում են, նոր տներ ու ավտոմեքենաներ գնում։ Ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը՝ «թավշյա թալանը» պոզով–պոչով չի լինում։ «Թավշյա թալանից» օգտվելու սկզբունքը, ինչպես ցույց տվեցին իշխանազավթման չորս տարիները, հետևյալն է․ որքան […]
Վերջին շաբաթներին իշխանությունների կողմից Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության, ՀԱՊԿ-ից դուրս գալու և Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերությունների թեմայի ակտիվացումն առաջիկայում կարող է հանգեցնել նաև լուրջ կադրային փոփոխությունների։
Մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն իր հարցազրույցներում հիմնավորում էր, թե Նիկոլ Փաշինյանը Բերձորը՝ իր հարակից գյուղերով, Ադրբեջանին է տալիս, որ Ադրբեջանին իրենց պահանջած Զանգեզուրի միջանցքը չտան:
Սրանք չոր փաստեր են․ մարդը «Ելք կա» կարգախոսով խցկվել է խորհրդարան, ապա եկել է իշխանության, ինչի արդյունքում տեղի է ունեցել, իր իսկ խոստովանությամբ՝ ՀՀ զինծառայողների ելքն Արցախից և արցախցիների ելքն իրենց բնակավայրերից։ Դա, ի դեպ, կատարվել է ռուս խաղաղապահների և ոչ այնքան խաղաղապահների աչալուրջ հսկողությամբ, որոնք գուցե կռահում են, որ ելքի հաջորդ հրավերը վերաբերելու է Ռուսաստանին։