Իմ կատարած աշխատանքի մեծ մասը հրապարակման ենթակա չէ. Էդմոն Մարուքյան

Այսօր Կառավարության հերթական նիստից հետո լրագրողները հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանից փորձեցին մի շարք հարցերի պատասխաններ ստանալ, մասնավորապես՝ Սոթքում ադրբեջանական կողմից հայկական դիրքերի ուղղությամբ արձակած կրակոցների, այդ համատեքստում մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել կատարելիք այցի և բանակցային գործընթացում հնարավոր զարգացումների մասին։

Էդմոն Մարուքյանը թեմայի առանչությամբ լրագրողներին ընդամենն ասաց, որ Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի ասածներին ավելացնելու որևէ բան չունի։

Թե ինչ փուլում է խաղաղության պայմանագիրը, Էդմոն Մարուքյանը կրկին նույն պատասխանը տվեց՝ Նիկոլ Փաշինյանի ասածներին ավելացնելու բան չունի։

«Այս ամենը կարող է շարունակվել այնքան, քանի դեռ խաղաղություն չի եկել մեր տարածաշրջան»,- նշեց Էդմոն Մարուքյանը՝ պատասխանելով հարցին, թե ադրբեջանական բախումները որքա՞ն կարող են շարունակվել։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին, թե ինքն ի՞նչ հանձնարարություններ է կատարում, Էդմոն Մարուքյանը պատասխանեց.

«Իմ կատարած աշխատանքի մեծ մասը ոչ հրապարակման ենթակա է, դրա համար ես չեմ կարող դրա մասին խոսել, փիառ անել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031