ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բառախաղ-հարցադրում է արել՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է ՀՀ սահմանադրության մեջ լինի տարածքային պահանջ իրենց նկատմամբ, թե՞ նա ունի անկեղծ մտահոգություններ, որ այդպիսին բան կա:
Օրերս հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը: Իսկ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հիմքում, ըստ հայկական կողմի, 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրն է, որի միջոցով երկու կողմերն էլ ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Իրականում միայն Հայաստանն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը, ըստ էության, այն պատրաստ է անել սահմանագծման ամբողջ գործընթացի ավարտից հետո:
Օգոստոսի 23-ին տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, որի ընթացքում, ինչպես խոստացվել էր, ՌԴ նախագահը Փաշինյանին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ 2021 թվականի մայիսին ադրբեջանական ներխուժումները և ՀՀ իշխանության պահվածքը խոսում են համաձայնեցված գործարքի մասին, թե՞ որ Ադրբեջանն արհամարհում է ցանկացած պայմանավորվածություն՝ գրավոր, բանավոր, և պատրաստ է դիմել սադրանքի: Երկու տարբերակներն էլ չեն խոսում իր ընդդիմախոսներին պատերազմի հրձիգ համարող և սահմանագծման ոչ օրինական գործընթացի գնացող ՀՀ իշխանությունների օգտին:
Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին Արդարադատության նախարարությունում հայտարարել է, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի:
Ադրբեջանական քարոզչամեքենան ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է ՀՀ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության հարցը:
Անգամ Ադրբեջանն է ընդունում, որ Փաշինյանը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որից իրենք նաև շահել են, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են իրենց գործողությունները լեգիտիմացնում:
Նիկոլ Փաշինյանը լեզվական հերթական «սայթաքումն» է թույլ տվել. Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նա ասել է. «Տեղի է ունեցել հետևյալը. Հայաստանը և Ադրբեջանը 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում, ի զարգացում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ունեցած պայմանավորվածության, արձանագրել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համապատասխանաբար՝ Հայաաստանը՝ Ադրբեջանի 86.600 քկմ-ն, Ադրբեջանը՝ Հայաստանի 28.000…»:
Օկուպացված Շուշիում անցկացվող մեդիաֆորումի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ ի ցույց է դրել ՀՀ նախկին իշխանություններից ունեցած իր վախերը և խոստովանել է, որ 30 տարի չեն կարողացել չեզոքացնել «հայկական սպառնալիքները» և հասնել իրենց նպատակներին:
Վերջերս հարցազրույցներից մեկում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ 2008-ին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող իշխանությունը պահել և փոխանցել Սերժ Սարգսյանին, եթե 2008 թվականի շարժման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը մի քիչ ավելի վճռական քայլերի կողմնակից լիներ: Ավելին, նա նշել էր, որ 2008-ին շատ լավտեսանելի էր մի քանի հնարավորություն, որոնք չիրացվեցին, և արդեն 2018-ինչիրացվածնիրացրեց Նիկոլ Փաշինյանը, ով այդ շարժման լիդերներից էր:
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում բեռների անարգել տեղաշարժը խոչընդոտելուն:
168.am-ը մի քանի անգամ գրել է 2020-ի նոյեմբերի 9-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության տարբեր կետերում արված սրբագրումների մասին, մասնավորապես, Լաչինի միջանցքի վերաբերյալ: