
Մեղրիով անցնող ճանապարհը և հայ-թուրքական սահմանի բացումը տեղի կունենա միաժամանակ. Զուլֆուգարով

Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար, քաղաքական վերլուծաբան Թոֆիկ Զուլֆուգարովը գտնում է, որ Սպիտակ տանը կնքված եռակողմ հռչակագիրը խաղաղության գործընթացում նկատելի քայլ է, սակայն նա Ադրբեջանի ղեկավարությանը խորհուրդ է տալիս չշտապել այլ մեխանիզմներ գործարկելու հարցում: Այս մասին նա նշել է իր վերջին հարցազրույցներից մեկում:
Զուլֆուգարովն ասել է, որ տարածաշրջանի համար որևէ էական սպառնալիք չի տեսնում ո՛չ հյուսիսից, ո՛չ էլ հարավից՝ առաջին հերթին այն պատճառով, որ ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Թեհրանը բավարար գործիքներ չունեն տարածաշրջանի երկրների վրա լուրջ ճնշում գործադրելու համար։
Սակայն Թոֆիկ Զուլֆուգարովը խորհուրդ է տալիս չշտապել այլ մեխանիզմներ գործարկելու հարցում՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում, սահմանների բացում և գործարար հարաբերությունների հաստատում։ Ինչ վերաբերում է հաղորդակցությունների բացմանը, Զուլֆուգարովի խոսքով, Մեղրիով անցնող ճանապարհը և հայ-թուրքական սահմանի բացումը տեղի կունենան միաժամանակ:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը