«Իմ ճանապարհին պատերազմ է պայթել». Փաշինյանը 2018-ին իրացրեց 2008-ի չիրացված հնարավորությունները

Վերջերս հարցազրույցներից մեկում Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ 2008-ին Ռոբերտ Քոչարյանը չէր կարող իշխանությունը պահել և փոխանցել Սերժ Սարգսյանին, եթե 2008 թվականի շարժման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը մի քիչ ավելի վճռական քայլերի կողմնակից լիներ: Ավելին, նա նշել էր, որ 2008-ին շատ լավտեսանելի էր մի քանի հնարավորություն, որոնք չիրացվեցին, և արդեն 2018-ինչիրացվածնիրացրեց Նիկոլ Փաշինյանը, ով այդ շարժման լիդերներից էր:

Դու քաղաքացի չես, դու բնակիչ ես, տնվոր ես,

Այսինքն, Փաշինյանը 2018-ին իրականացրել է առնվազն 2008-ին մշակված ծրագրերը, ինչն ապացուցում է հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը՝ 2008-ին հրապարակված իր «Երկրի հակառակ կողմը» գրքում, որտեղ, ըստ էության, նկարագրված են այն զարգացումներն ու իրադարձությունները, այդ թվում՝ 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած սցենարը, որոնց2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո փուլ առ փուլ ականատես ենք եղել, լինում ենք ևև դեռ պիտի լինենք:

Կարդացեք նաև

Մայիսի 24-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել էր, թե «մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք»:

«Աշխարհում առնվազն մի քանի պետություն կա, որ մտածում է,երբ ուզի, կասի՝ մի հատ հավաքվեք, ստեղից դուրս եկեք, և մենք այդ ժամանակ չենք կարա ասենք՝ հլը մի րոպե, կադաստրի վկայականը… եթե էդ ստացվի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցով ինստիտուցիոնալ բանակցային պրոցես, այո, այս պահին մենք ոչ մի բան չենք ստացել, շանս ենք ստացել, որ կարանք ստանանք ինչ-որ բան, բայց մենք շարունակում ենք մնալ այդ ռեժիմում՝ առանց կադաստրի վկայականի: Մենք՝ բոլորս, Հայաստանի Հանրապետության խորհրդարանը, բոլորս ուզում ենք հաղթահարենք տնվորի մեր կարգավիճակը, մենք ուզում ենք ունենալ կադաստրի վկայական, որի անունն է՝ պետություն՝ միջազգայնորեն ճանաչված, դեմարկացված և դելիմիտացված սահմաններով»,- ասել էր նա:

Այս հայտարարության գաղափարն ըստ էության նոր չէ, դրանք արտացոլված են Փաշինյանի«Երկրի հակառակ կողմը» գրքում, որըսկսել է գրել2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո, երբ գտնվում էր հետախուզման մեջ: Այն նախ հատվածաբար տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթում: Ստորև ներկայացնում ենք համապատասխան հատվածը. 

«Կարող էի Նովոսիբիրսկից միանգամից Երևան թռչել, բայց օդանավակայանից հաստատ չէի հասնի Ազատության հրապարակ, մի հանգրվան, որին հասնելու համար պտտվել եմ աշխարհի շուրջ:

Իմ ճամփորդությունը չի դադարի, չի ավարտվի, քանի դեռ չեմ հասել Ազատության հրապարակ, չեմ կանգնել նրա հարթակին, ու իմ ձայնը չի հոսել Երևանի փողոցներով, չի արթնացրել ամենախոր քնածներին անգամ:

Չէ, իմ նպատակը ճամփորդությունը ափալ-թափալ ավարտելը չէ, ինձ համար հարազատ է ամենահյուծիչ ամենաերկար ճանապարհը:

Պարզապես իրավունք չունեմ կանգնել, ես պետք է մղվեմ, անընդհատ մղվեմ դեպի Հայաստան, իմ քայլերը չպետք է սառչեն որևէ կետում, բայց ահա` իմ ճանապարհին պատերազմ է պայթել.

Անասուն, անասուն, անասուն… տավար… Տեսականորեն, իհարկե, կան տարբերակներ: Չէ՞ որ սերբական անձնագիր ունեմ ու կարող եմ հանգիստ հասնել Բաքու, Ադրբեջան, այնտեղից անցնել Վրաստան, որտեղից էլ Զուրաբն ու Իմաստուն Ծերուկը ինձ կհասցնեն Հայաստան:

Այս երթուղին մի պահ ինձ տրամաբանական թվաց, բայցևայնպես` պատերազմի պատճառով բոլորը չորս են արել իրենց աչքերն ու ականջները: Իսկ եթե Ադրբեջանում բացահայտվի իմ ով լինելը. Պա՜հ, ի՜նչ մի պատմություն կդառնա: Ո՛չ Հայաստանին կարող եմ բան բացատրել, ո՛չ էլ, առավել ևս, Ադրբեջանին: Չնայած` սրանք գուցե թե ինձ աղայի նման պահեն` աշխարհին ասելու համար, թե` տեսեք` ինչպիսի երկիր է էդ Հայաստանը, որ մարդիկ, լրագրողները փախչում են Ադրբեջան և այստեղ պաշտպանություն ստանում վսեմաշուք Իլհամի հովանու ներքո: Գետինը մտնես, գետինը:

Չէ, իհարկե, կարող է ամեն ինչ հանգիստ անցնել, բայց հակառակի հավանականությունը միայն բացառում է Ադրբեջանի տարբերակը: Նաև Թուրքիայի. չնայած այստեղ բացահայտվելու հետևանքները պակաս ճոխ կլինեն, բայցևայնպես. Սերժը Հայաստանի կեսն էլ տա Թուրքիային, ազգիս ինծիլիգենցիան կլիզի նրա կոշիկները, իսկ եթե մենք մի թուրքի բարև տանք, ազգիս ինծիլիգենցիան ավելի ուժեղ կլիզի Սերժի կոշիկները»:

Այնուհետև շարունակվում է.

«Երբ Պավելը եկավ, կեսօրն անց էր վաղուց, բայց ես չէի սափրվել, անգամ չէի լվացվել և հետևում էի լուրերին: Նա խորհուրդ տվեց ծանր չտանել պատերազմը. ամեն ինչ տրամաբանական է` Վրաստանը ինչպես եղել, այնպես էլ պետք է լինի ռուսական գավառ: Բնազդաբար ուզում էի հարցնել` բա Հայաստա՞նը: Լավ էր չհարցրի. էդ էր մնացել, որ ինչ-որ ուրիշ մեկը ինձ բացատրի, տեղյակ պահի, թե ինչ է լինելու Հայաստանի հետ: Դա մեր գործն է, բացառապես մեր գործը»:

Արդեն հաջորդող պարբերությունում զգուշացվում է.

«Որքան մեծանում է ամենաթողությունը, այնքան շատ զոհ է այն պահանջում, որքան անարգել է այն գործում, ավելի է մեծանում, որքան ավելի է մեծանում, ավելի շատ զոհ է պահանջում: Դուք կարող եք լինել հաջորդ զոհը. մի համակերպվեք ամենաթողության, ստի, կեղծիքի, անարդարության, ապօրինության հետ, որովհետև այն վաղ թե ուշ խժռելու է նաև ձեզ, անձամբ ձեզ ու ձեր զավակներին»:

Հետո արդեն «մերօրյա» հարցուպատասխան.

– Ես էլ եմ քաղաքացի, հետո՞…

Դու քաղաքացի չես, դու բնակիչ ես, տնվոր ես,- անսպասելիորեն հակադարձեց մարդը: Պավելին սա ակնհայտորեն դուր չեկավ.

– Էդ ինչպե՞ս,- նեղված հարցրեց նա:

– Գիտե՞ս ինչու ես տնվոր,- վերջին ռեպլիկը չնկատելու տալով` շարունակեց մարդը,- որովհետև երբ առաստաղը փլվում է գլխիդ, դու ոչ թե նորոգում ես այն, այլ հավաքում ես իրերդ և գնում նոր տուն վարձելու: Դու հիմա չես էլ հասկանում, որ տնվոր ես, և դա կհասկանաս, երբ պատսպարվելու տեղ չունենաս, երբ մի օր գան ու քեզ ասեն` փասափուսեդ հավաքիր ու չքվիր այստեղից:

– Ո՞վ պետք է ասի:

Նա, ում զիջել ես տանտեր լինելու քո իրավունքը,- ասաց մարդը ու էլի ձեռքը վերցրեց զանգը:

Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը

Ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցումԱդրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ասել է, որ ՀՀ իշխանություններըհստակ չեն ներկայացրել իրենց դիրքորոշումը՝ ո՞րն է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Ըստ նրա՝ սահման ասվածն իր մեջ 2 կոմպոնենտ է պարունակում, և միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունըկիրառելի էայն պարագայում, «երբ հարևան պետությունները դեմարկացիայի են ենթարկում իրենց սահմանները, որից հետո ստորագրում են համապատասխան փաստաթուղթ, որը նշանակում է՝ այդ սահմանը ճանաչելի է երկու պետությունների կողմից»:

«Եթե նման պրոցես գոյություն չունի, ապա միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը չի կարող օգտագործվել այս կամ այն պետությանդեպքում, որոնք ունեն չավարտված գործընթացներ՝ այս խնդրի հետ կապված»,- շեշտել է ադրբեջանցի դիվանագետը և հավելել՝ ՄԱԿ-ը ճանաչում է պետությունը, ոչ թե այս կամ այնսահմանները:

«Եվ Ալմաաթյան հռչակագրում ևս ամրագրված չէ այս կամ այն սահմանի որևէ կոորդինատ»,- ընդգծել է Զուլֆուգարովը:

Այսինքն, ինչ է ստացվում՝ Ադրբեջանը չի ճանաչել և դեռևս չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը, փոխարենը՝ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ:

Տեսանյութեր

Լրահոս