«Ինչպես 7 տարի շարունակ, այսօր ևս Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունը,- 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառ հայրապետին ու մյուս հոգևորականներին հասցեագրվող «հաթաթաներին»՝ հակիրճ արձագանքեց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր, ամերիկահայ գործիչ Հարութ Սասունյանը՝ հիշեցնելով,- Պետությունն անջատ է եկեղեցուց, և, հետևաբար, որպես վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանն անելիք չունի, կապ չունի եկեղեցու հետ։ Նա չի կարողանում երկիրը ղեկավարել, հիմա էլ խառնվում է եկեղեցու հարցերին»։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵԽՀ) գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր, դոկտոր Ջերի Փիլեյը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանում Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների, այդ թվում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում իրավապահ մարմինների գործողությունների և բարձրաստիճան հոգևորականների ձերբակալության վերաբերյալ։
Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանը ռուսական «Russia Today»-ում հրապարակված իր սյունակում անդրադարձել է հեղինակավոր գործարար, բարերար Սամվել Կարապետյանի՝ ՀՀ-ում կալանավորման աղմկահարույց գործին։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը։
Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և հանրությանը կոչ էր արել համախմբվել՝ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանն ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Արթուն ենք» շարժման հանրային կապերի պատասխանատու Նարեկ Մալյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության դիրքորոշմանը, նկատեց՝ փաստորեն Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցում «Հայաստան» խմբակցության ձայները ստանալը շատ ավելի բարդ է լինելու, քան ԱԺ ՔՊ-ական պատգամավորներինը։
«Կարող են պահանջել, որ Փաշինյանը ԴՆԹ թեստ հանձնի՝ ադրբեջանցի չլինելն ապացուցելու համար, իսկ եթե պարզվի, որ, օրինակ, Փաշինյանը 60 տոկոսով ադրբեջանցի է, ապա նրան կձերբակալեն՝ որպես այլ ազգի գործակալ։ ՔՊ-ականներին կկալանավորեն՝ որպես այդ գործակալին սպասարկող։ Հետևապես, ՔՊ-ն հասկանո՞ւմ է, թե իրենց առաջնորդն ի՞նչ է անում»,- նշեց Ավետիսյանը՝ ընդգծելով՝Փաշինյանը հակաեկեղեցական արշավով լուծում է իրեն հակադիր դաշտում կանգնած մարդկանց մեջ կասկածի որդը գցելու և այդ շարքերը նոսրացնելու խնդիրը։
«Ես քանիցս ասել եմ՝ այս իշխանությունները հայկական չեն. ապազգային իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել»,- 168.am-ի հետ զրույցում Շիրակի թեմակալ առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն այսպես արձագանքեց իշխանությունների կողմից Վեհափառ Հայրապետի և նրան ուղեկցող հոգևորականների՝ դեպի Սարդարապատ մուտքն արգելելու ջանքերին:
Երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջ կար՝ պայմանավորված երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներով և դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության լինելիությանը սպառնացող վտանգով:
Այս իշխանությունների հետհեղափոխական խրոնոլոգիան մեկնարկեց Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորմամբ՝ տարբեր հայտարարություններ, մերձիշխանական խմբակի կողմից դիվանատան տարածքը գրավել, Եկեղեցուն «հարկային» դաշտ բերելու փորձեր, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան կրթական ծրագրից հանելը, կաթողիկոսի մեքենան շրջափակել և այլն:
Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում անդրադարձել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հնարավորությանը՝ նկատելով, որ հանդիպում դեռ հնարավոր չէ։
2018 թվականի վերջին շինարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը փակվեց հավատացյալների ու այցելուների համար: Մինչ օրս տաճարի ներսում ու դրսում շարունակվում է ակտիվ շինարարությունը, բայց անգամ փակ տաճարը հյուրերի պակաս չունի:
«Չի կարող մի առու հոսել Սև ծով, մեկը՝ Կասպից ծով, մյուսը՝ Սևանա լիճ». Վեհափառ Հայրապետը՝ Փաշինյանին
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը յուրաքանչյուր հայորդու տունն է, և ամեն անձ այցելում է Մայր Աթոռ, ու եթե խնդիրներ կան, հարցեր կան՝ նաև հանդիպումներ է ունենում Ամենայն Հայոց Հայրապետի հետ (եթե նրա տնօրինության տակ են այդ հարցերի լուծումները)»,- այսօր Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում նշեց Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ անդրադառնալով հարցադրմանը, որ թեև շատ եկեղեցականներ կոշտ քննադատության են ենթարկում իշխանությանը, սակայն Մայր Աթոռը բարձր ընդունելության է արժանացնում ԿԳՄՍ նախարարին, փոխնախարարին, Տիգրան Ավինյանին:
«Արցախի խնդիրը մեր ժողովրդին հուզող ամենակարևոր հարցն է,- Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում նշեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ նկատելով,- Այս առումով, անշուշտ, հստակ է հայաստանաբնակ և աշխարհասփյուռ մեր ժողովրդի վերաբերմունքը, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը»:
Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարծում է, որ ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու գաղափարի հետ: Այս համոզումը նա հայտնեց Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով 168.am-ի հարցադրումներին:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջույն ենք հղում և հայրապետական մեր օրհնությունը բերում «Ապագա Հայկականը» նախաձեռնության հիմնադիրներին և համաժողովի բոլոր մասնակիցներին։ Դուք այսօր համախմբվել եք մեր հայրենիքի և ժողովրդի ապահով ապագայի տեսլականով։ Գոհունակություն է մեզ համար, որ նվիրական այս նպատակի շուրջ միավորվել են մեր ժողովրդի զավակներն աշխարհի տարբեր երկրներից և պատրաստակամ են ջանքեր ներդնել դիմակայելու ներկայումս մեր ազգի առջև հառնած մարտահրավերներին։