«Չկա եկեղեցի՝ չկա համախմբված ժողովուրդ, ո՞նց կարելի է դեմ կանգնել եկեղեցուն». հարցում

Այս իշխանությունների հետհեղափոխական խրոնոլոգիան մեկնարկեց Հայ Առաքելական եկեղեցու թիրախավորմամբ՝ տարբեր հայտարարություններ, մերձիշխանական խմբակի կողմից դիվանատան տարածքը գրավել, Եկեղեցուն «հարկային» դաշտ բերելու փորձեր, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան կրթական ծրագրից հանելը, կաթողիկոսի մեքենան շրջափակել և այլն:

Իսկ լարումը, թերևս, իր պիկին հասավ, երբ Հանրային հեռուստաընկերությունը հանկարծ որոշեց փոխել Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ամանորյա ավանդական ուղերձի ժամանակացույցը:

168.amը Հայ Առաքելական եկեղեցու դեմ այս ոտնձգությունների առնչությամբ լսել է քաղաքացիների տեսակետը:

«Դա անհատի դեմ չէ, կաթողիկոսի դեմ չէ, այլ երևույթի դեմ է: Սա հանգեցնելու է շատ վատ հետևանքների: Այս չարիքից ձերբազատվել է պետք հնարավորինս շուտ»,- մեզ հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը:

Կարդացեք նաև

Մեր զրուցակիցներից մեկն էլ հավելեց. «Առաքելական եկեղեցին այսօր կարծես ոտնահարվում է: Այս իշխանության օրոք արժեքները կորել են: Եկեղեցին մեր ժողովրդի միավորման հիմքն է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս