Առաջին անգամը չէ, որ Շեյխ ուլ Իսլամ Փաշազադեն նման մեղադրանքներ է հնչեցնում Ամենայն Հայոց Հայրապետի և Հայոց Եկեղեցու հասցեին. Մայր Աթոռից արձագանքում են

Կովկասի մահմեդականների վարչության նախագահ, Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն երեկ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում անդրադարձել էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման հնարավորությանը՝ նկատելով,  որ  հանդիպում դեռ հնարավոր չէ։

«Անհայտ է, թե արդյոք մենք կհանդիպե՞նք Հայաստանի հոգևոր առաջնորդի հետ։ Մենք միշտ հանդիպել ենք պատրիարք Կիրիլի միջնորդությամբ։

Սակայն հայ հոգևոր առաջնորդի ռևանշիստական քաղաքականության և հայերի առճակատման կոչի պատճառով մեր հանդիպումը դեռ հնարավոր չէ։ Նրա գործողությունները թույլ չեն տալիս այս հանդիպմանը կայանալ»,- պարզաբանել էր Փաշազադեն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանն այս առնչությամբ 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ ասաց.

Կարդացեք նաև

«Առաջին անգամը չէ, որ Շեյխ ուլ Իսլամ Փաշազադեն նման մեղադրանքներ է հնչեցնում Ամենայն Հայոց Հայրապետի և Հայոց Եկեղեցու հասցեին։ Ժամանակին այդ ամենին պատշաճ արձագանք տրվել է։ Հարկ չենք նկատում վերստին անդրադառնալ այս թեմային»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930