Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ իշխանական պատգամավորի հարցին, որը վերաբերում էր հոկտեմբերի 4-ին Ժնևում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությանը, որտեղ նշված էր, որ հայկական կողմին են փոխանցել «Խաղաղության պայմանագրի» տարրերը՝ հիմնված նախապես փոխանցված հինգ սկզբունքների վրա։
Վերջին շաբաթներին իշխանությունների կողմից Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի հնարավոր փոփոխության, ՀԱՊԿ-ից դուրս գալու և Արևմուտքի հետ ավելի սերտ հարաբերությունների թեմայի ակտիվացումն առաջիկայում կարող է հանգեցնել նաև լուրջ կադրային փոփոխությունների։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա Բաքվի հարձակման հարցի քննարկման արդյունքներով առայժմ փաստաթուղթ չի ընդունվել. կառավարության նիստում հայտնեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց, թե Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումն արդյո՞ք չպետք է հաջորդի սահմանների ճշգրտման և սահմանազատման գործընթացին:
Այսինքն, գեներալներին, բանակի ղեկավարությանն իրենց լիազորությունները պատշաճ չկատարելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը չպետք է մոռանա առաջին հերթին հենց իր մասին:
Արարատ Միրզոյանն Անջեյ Կասպրչիկին է ներկայացրել վերջին օրերի ընթացքում տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում Հայաստանի բնակչության կյանքի որակի շարունակական բարելավման, այդ թվում՝ առողջապահության որակի բարձրացման ուղղությամբ:
Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ողջունել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի միջև հանդիպումը: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:
Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Վրաստանի ԱԳ նախարար Իլյա Դարչիաշվիլիի հյուրընկալությամբ Թբիլիսիում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Ամփոփելով այս տարվա առաջին կիսամյակում կատարված աշխատանքները, Ալիևը, նշելով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ քննարկումները, նաև ընդգծել է առաջիկա օրերին ԵՄ-ի հետ ստորագրվող կարևոր փաստաթղթի մասին, որն առնչվում է էներգետիկ անվտանգությանը: