Արարատ Միրզոյանը ՀՀ-ում ԱՀԿ նորանշանակ ներկայացուցչի ուշադրությունն է հրավիրել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նորանշանակ ներկայացուցիչ Ջիհան Թավիլահին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ:

Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ԱՀԿ ծավալած գործունեությունը Հայաստանում և երախտագիտություն հայտնել COVID-19-ի դեմ պայքարի շրջանակներում և համավարակի հետևանքները հաղթահարելու գործում կազմակերպության աջակցության համար։

Մտքեր են փոխանակվել Հայաստանում անցկացվող առողջապահական բարեփոխումների և ԱՀԿ-ի հետ այդ հարցում համագործակցության վերաբերյալ:

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը հստակ քայլեր է ձեռնարկում Հայաստանի բնակչության կյանքի որակի շարունակական բարելավման, այդ թվում՝ առողջապահության որակի բարձրացման ուղղությամբ:

Կարդացեք նաև

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար մարտահրավերներին, մասնավորապես` առողջապահական խնդիրների լուծման համատեքստում կարևորելով միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ներգրավվածությունը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031