
Ղալա՛թ է անում․ ինքը մեր ժողովրդի հայրը չի, որ քնի-արթնանա որոշի՝ ինչ պետք է անենք․ Էդգար Ղազարյան
Անկախության հռչակագրի ընդունման 35-ամյա տարեդարձի առթիվ ԱԺ դարպասների մոտ հրավիրած ասուլիս-հավաքի ժամանակ հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ուշադրություն հրավիրեց Անկախության հռչակագրի հիմնարար ուղենիշների, այդ փաստաթղթի՝ պետականաստեղծ բովանդակության և այն պաշտպանելու այսօրեական անհրաժեշտության հարցերի վրա։
«Նիկոլ Փաշինյանը ժողովրդի առջև ստանձնած իր պարտավորությունները չի կատարում ու դրա հետ միասին՝ համարձակվում է խախտել ՀՀ Անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը և օրենքները»,- առկա իրողություններին և օրվա խորհրդի շուրջ փաշինյանական ուղերձ-գնահատականներին անդրադառնալով՝ նշեց Էդգար Ղազարյանը։
Արձագանքելով մեր դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դրա փոխարեն «խաղաղության» օրակարգն է առաջարկում իբրև այլընտրանք՝ Էդգար Ղազարյանը հակադարձեց՝ «ղալաթ է անում դրա փոխարեն»։
Նա շեշտեց՝ ՀՀ յուրաքանչյուր պաշտոնյա պետք է իր պարտականությունները կատարի։
«Ինքը մեր ժողովրդի հոգևոր հայրը չէ, որ քնի-արթնանա ու որոշի՝ ինչ պետք է անենք։ Ինքն ընդամենը հանրային ծառայող է, վարչապետ, որը պարտականություններ ունի կատարելու. իր պարտականությունը կառավարության ծրագիրը կյանքի կոչելն է։ Եթե չի կարողանում, պետք է հեռանա։
Ինքը կարող է ցանկացած ապօրինություն փորձի թույլ տալ, իրեն վերահսկողն ու զսպողն ԱԺ-ն է, ԱԺ-ն է որոշում, թե ով պետք է լինի վարչապետ և ով՝ ոչ։ Դրա համար մենք ուրիշ տեղ գնալու չունենք, քան հավաքվենք Աժ-ում և մեր պատգամավորներից պահանջենք կատարել իրենց պարտականությունները»,- պարզաբանեց Էդգար Ղազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում