Բանգլադեշում 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
Բանգլադեշի կենտրոնական հատվածում առավոտյան տեղի ունեցած 5,7 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են։
Այս մասին տեղեկանում է Hindustan Times-ը։ Պարբերականը նշում է, որ ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի Արևմտյան Բենգալիայի նահանգում՝ Կալկաթայում, ինչպես նաև հյուսիս-արևելյան նահանգներում։
Reuters գործակալությունը հաղորդում է, որ Բանգլադեշի տարբեր շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Դաքայում, շենքեր են վնասվել։ Մարդիկ խուճապահար դուրս են եկել տներից։
Գործակալությունը նշում է, որ երեք մարդ զոհվել է 6-հարկանի շենքի փլուզման պատճառով։

