Տարօրինակ կերպով միջազգային կառույցները շատ իներտ են այսօր ՀՀ-ում ժողովրդավարության դեմ ոտնձգություններին. Էլինար Վարդանյան
Տարօրինակ կերպով միջազգային կառույցները շատ իներտ են այսօր ՀՀ-ում տեղի ունեցող ժողովրդավարության դեմ ոտնձգություններին. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Ըստ նրա՝ ՀՀ-ում 60-ից ավելի անձ այս պահին ենթարկվում է քրեական հետապնդման՝ քաղաքական դրդապատճառներով և գրեթե 40-ը այս պահին կալանքի կամ տնային կալանքի տակ է, որը ևս ազատության սահմանափակում է։
«Տեսանք, որ դատարանը կին քաղաքական բանտարկյալի նկատմամբ կիրառեց ևս 3 ամսով կալանքը երկարացնելու որոշում և տպավորություն է, որ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ որոշումը կիրառվում է հատկապես պատժելու նպատակով»,-ասաց նա։
Թե ի՞նչն է դրդապատճառը՝ պատգամավորը նկատեց՝ երեկ Լիդիան իր խոսքում նշել է, որ միջադեպ է եղել պետական պաշտոնյայի հետ, և դրա համար են պատժում։
«Չեմ կարող մեկնաբանել, կարծում եմ՝ հիքմեր ունի նման պատճառաբանություն բերելու, բայց իմ համոզմունքն այն է, որ դատարանը քաղաքական իշխանությունների հրահանգով պատժում է»,-ասաց նա։

