
«Սա աբսուրդ է, քննարկենք՝ Անկախության հռչակագիր լինի, թե չլինի՞․ մեռնենք-պրծնենք էլի»․ Շարմազանով
«Ստի ու կեղծիքի խորհրդանիշ ՔՊ խմբակը, իրենց թրքահպատակ կառավարչի հետ միասին, սուտ, կեղծիք են տարածում ազգային ուժերի և ազգային առաջնորդների վերաբերյալ»,- Հանրապետության հրապարակում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դատապարտել է Թուրքիայի ժխտողականությունը, Թուրքիային կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
«Այս կապիտուլյանտների ամբողջ խմբակն ասում էր՝ Արցախը Հայաստան է, և վերջ, հիմա Ալիևից ավելի լավ են փորձում հիմնավորել, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջան։ Եթե մեկը հայտարարում է, որ Անկախության հռչակագիրը չանկախության մասին է, և պատրաստվում է նոր Սահմանադրություն ընդունել, որտեղ ներառված չի լինելու մեր պետության ծննդականը, անձնագիրը, այսինքն՝ Անկախության հռչակագիրը, նրան ի՞նչ ասես, պետք է ասես, որ ինքը թուրք-ադրբեջանական կամակատար է»,- ասաց նա։
Էդուարդ Շարմազանովը նկատեց՝ ելքն իշխանափոխությունն է․ «3 ճանապարհ կա՝ իմփիչմենթ, փողոցային ընդվզում, ընտրություններ։ Որն էլ լինի՝ ես կողմ եմ։ Վերջին 7 տարիները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանի ազգակործան ռեժիմի ցանկացած օր մեզ տանում է դեպի ազգային պետականության կորուստ»։
Նա հավելեց՝ Փաշինյանը մանիպուլյացիայի, ժողովրդին խաբելու վարպետ է․ «Ինչո՞ւ պետք է հասցնել նրան, որ հայ ազգը գնա ու քվեարկի՝ Անկախության հռչակագրին կո՞ղմ է, թե՞ դեմ է, հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է։ Ոնց որ քրիստոնյա երկրում գնանք քվեարկենք՝ քրիստոնյա՞ ենք, թե՞ ուզում ենք մուսուլման դառնալ։ Սա աբսուրդ է։ Այս ի՞նչ ենք քննարկում, ժողովուրդ։ Եռաբլուրով ծնված պետության մեջ մենք պետք է քննարկենք՝ Անկախության հռչակագիր լինի, թե չլինի՞․ մեռնենք-պրծնենք էլի»։
Մանրամասները՝ տեսանյութում