60-ից ավելի անձ քրեական հետապնդման է ենթարկվում, 40-ից ավելին՝ կալանքի տակ են՝ տարբեր խափանման միջոցներով
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների կողմից ներկայացված՝ Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին նախագիծը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունները լսումներ են հրավիրել նույն թեմայով։
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցու մ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարեց, որ այսօր 60-ից ավելի անձ քրեական հետապնդման է ենթարկվում քաղաքական դրդապատճառներով, 40-ից ավելի անձինք՝ տարբեր խափանման միջոցներով, գտնվում են կալանքի տակ և բոլորի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդումը շարունակվում է։
Հիշեցնենք, որ նախօրեին ընդդիմադիր խնբակցությունները նամալկ-հրավեր են ուղարկել դատաղազությանը՝ լսումներին մասնակցելու առաջարկով, սակայն Էլինար Վարդանյանը հույս չունի, որ գլխավոր դատախազը ներկա կլինի լսումներին եւ պարզաբանումներ կտա։
Նա տեղեկացրեց, որ լսումներին հրավիրվելու են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչները, ովքեր, ըստ Վարդանյանի, տարօրինակ կերպով իներտ են Հայաստանում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ։

