Բաժիններ՝

Գերմանիայի ԱԳ նախարարը Ուիթքոֆի և Ֆիդանի հետ քննարկել է ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ հարցեր

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ութիքոֆի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն։

«Քննարկվել են ներկայում մեր կողմից գործադրվող տարբեր ջանքերը՝ վերջ դնելու Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիային և այդպիսով վերջ դնելու անսահման մարդկային տառապանքներին», – նշվել է արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ։

«Երկու գործընկերներն էլ ընդգծել են Գերմանիայի և մեր եվրոպացի գործընկերների հետ սերտ համակարգման կարևորությունը, որը մենք իրականացնում ենք բոլոր մակարդակներում», – հավելել է նա։

Վադեֆուլը նշել է, որ ձմեռը մոտենում է, և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները պետք է դադարեցվեն՝ քաղաքացիական բնակչությանը ցրտից պաշտպանելու համար։ Նա նաև հայտարարել է, որ անհապաղ պետք է բանակցություններ սկսվեն մշտական ​​​​հրադադարի վերաբերյալ։

Վադեֆուլի հեռախոսազրույցը գործընկերների հետ տեղի է ունեցել ԱՄՆ-ի կողմից ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր առաջարկ ներկայացնելու ֆոնին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս