Օրը կգա, կտեսնեք՝ սրանց հետ ավելի վատ են վարվելու, քան Ուկրաինայի ղեկին հայտնվածների շայկայի հետ. Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը գրում է. «Փաստացի, Ռուսաստանն ու Ամերիկան բանակցում և որոշում են Ուկրաինայի ճակատագիրը, իսկ երբ Ուկրաինայի նախագահը որոշում է հակառակվել, ամերիկյան հատուկ ծառայությունները Ուկրաինայի նախագահին յուբկա են հագցնում՝ մեյդան բերելով լափած միլիոնների փաստերը: Եվ, նա գլուխը կախ անելու է այն, ինչ իրենից պահանջում են «մեծ ձյաձյաները»: Գոնե հիմա պետք է պարզ լինի, թե ում և ինչի համար էր պետք պատերազմի պատրաստվող Ուկրաինայի նախագահ դարձնել մի սովորական ծաղրածուի…

Բայց, ինչպես ասում են՝ վերադառնանք մեր ոչխարներին: 7-8 միլիարդ դոլարի պարտքը որ տվել են մեր վեցնոցին, տվել են, որպեսզի աշխատավարձ-պրեմիայից բացի ատֆալտ փռի և գյուղերում դպրոց սարքի ու կողքը նկարվի՝ ապահովելով գործ անելու և երջանիկ ապագայի իմիտացիան:

Միաժամանակ, չկասկածեք՝ այդ պարտքը տվողների հատուկ ծառայություններն ունեն փաստական փաթեթը, թե վեցնոցն իր սովածների հետ միասին որ ծրագրից, որ շինարարությունից ու որ ճանապարհի կառուցումից ինչքան է լափել, այդ լափածն ինչպես է լվացել ու որտեղ է ամբարել…

Օրը կգա, կտեսնեք՝ սրանց հետ ավելի վատ են վարվելու, քան Ուկրաինայի ղեկին հայտնվածների շայկայի հետ: Նրանք գոնե ռուսների դեմ մինչև վերջ կռվեցին, սրանց պես թուրքերի առաջ շորերը չհանեցին…»:

Տեսանյութեր

Լրահոս