Բաժիններ՝

Ինդոնեզիայում սողանքների զոհերի թիվը հասել է 30-ի

Ինդոնեզիայի կենտրոնական Ճավա կղզու երկու շրջաններում սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման գործակալությունը։

Գործակալության խոսնակ Աբդուլ Մուհարին հայտնել է, որ նախորդ շաբաթ Չիլակապ քաղաքում և հանգստյան օրերին Բանջարնեգարա շրջանում տեղատարափ անձրևների առաջացրած սողանքների հետևանքով մոտ 21 մարդ անհետ կորած է։

Նա նաև նշել է, որ սողանքի հետևանքով տասնյակ տներ են վնասվել, յոթ մարդ վիրավորվել է, իսկ ավելի քան 900 բնակիչ տարհանվել է։ Խոսնակը նաև տեղեկացրել է, որ առնվազն 700 փրկարար, այդ թվում՝ ոստիկաններ և զինվորականներ, շարունակում են որոնել անհետ կորածներին։

Ըստ օդերևութաբանական գործակալության՝ Ինդոնեզիայում անձրևների սեզոնը սկսվել է սեպտեմբերին և կշարունակվի մինչև ապրիլ, ինչը մեծացնում է ջրհեղեղների և ինտենսիվ տեղումների վտանգը շատ շրջաններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930