Այսօր Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ Ալմա Աթայի հռչակագիրը կամ Բելովեժյան համաձայնագրին միանալու մասին Ալմա Աթայի արձանագրությունը, որը քաղաքական ամրագրում է ստացել Ալմա Աթայի հռչակագրով, ստորագրել են հետխորհրդային բոլոր պետությունները, բացի Մերձբալթյան երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանը, Հայաստանը։
«Ալմա Աթայի հռչակագրին միանալու արձանագրության առումով գուցե այդքան էլ ճշգրիտ չեմ եղել, բայց բառի բուն իմաստի և ոգու իմաստով ճշգրիտ եմ եղել, որովհետև Ալմա Աթայի արձանագրությունը ձեր նշած պայմանագրին՝ Սովետական Միության, ըստ էության, կազմալուծման և անկախ պետություններ դառնալու՝ Բելովեժյան, միանալու մասին է, և այդ հայտարարության համատեքստում է ընդունվել Ալմա Աթայի հռչակագիրը»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե ե՞րբ Ալմա Աթայի հռչակագիրը դարձավ Արցախյան հարցի կարգավորման հիմք, և ո՞վ է դրա նախաձեռնողը։
Մի խոսքով: Մենախցում ստիպված նայում եմ հեռուստացույց, անգամ` գովազդները: Եվ, ահա, պարզվում է, որ անգամ ռուլոններով հայտնի նպատակների համար թողարկվող Papia-ն, որպեսզի ավելի փափուկ և հաճելի լինի, արդեն ավելի շատ բամբակ է պարունակում: Իսկ Նիկոլի «ՀԺ»-ն ոնց եղել է շուշաթուղթ, այդպիսին էլ մնացել է:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգային իրավունքի մասնագետ, քաղաքագետ Վարդան Պողոսյանն է։
«Ցանկացած իշխանության ուղիղ և առաջնային պարտականությունն է՝ ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը և ժողովրդի անվտանգությունը, փաստացի դուք ձախողել եք Ձեր առաքելությունը կատարելով, ու դա ոչ միայն իմ գնահատականն է, դա նաև Ձե՛ր գնահատականն է»,- այսօր Ազգային ժողովում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Ես կարող եմ մոտավորապես շրջանակը գծել՝ ինչ է լինելու: Իրենք փորձելու են ներառել միջազգային մեխանիզմներ, որոնք ներառելու են Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնություններով համապատասխան ինստիտուտների օգտագործումը, ԵԱՀԿ-ում փոքրամասնություններով և նրանց իրավունքներով զբաղվող ինստիտուտը և այս ամենը՝ արևմտյան տարբերակով, որով խաչ է քաշվում Ղարաբաղի վրա»,- ասաց Արմեն Աշոտյանը:
2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները համատեղ հայտարարություն ընդունեցին՝ արձանագրելով, որ Բաքուն և Երևանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հանձնառություն հայտնելով հիմք ընդունել ՄԱԿ-ի կանոնադրությունն ու Խորհրդային Միության փլուզումից հետո Ալմա Աթայում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ստորագրված հռչակագիրը։ Կողմերը նաև ընդգծել էին, որ սահմանազատումը կայանալու է հենց այդ հիմքով։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը սահմանադրագետ, իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանն է:
«Լավրովը միշտ է աչքի ընկել իր կոպտություններով, անմակարդակ պահվածքով, և շատ դեպքերում ՌԴ արտաքին քաղաքականության ձախողումներն էլ ես կապում եմ հենց նրա հետ: ՌԴ արտաքին քաղաքականությունը ղեկավարող մարդը շատ հին է, բացարձակ պատկերացում չունի նորագույն տեխնոլոգիաների մասին, թե ինչպես կարելի է մարդկանց մանիպուլացնել, ա պլանի տապալման դեպքում շատ արագ անցնել բ պլանի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանն օկուպացրել էր յոթ շրջանները, Ադրբեջանն էլ վերադարձրեց իրեն պատկանող հողերը:
«Խնդիրը շատ ավելի խորն է. Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, Հայաստանը հրաժարվել է զենքից ու մերժել ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը, որը, ըստ Լավրովի երեկվա հայտարարության, կարող է տեղակայվել 1-2 օրվա ընթացքում»,- ասաց Մամիջանյանը՝ ընդգծելով՝ ուլտիմատումի առաջ կանգնած ՀՀ իշխանությունն աջակցություն ստանալու փոխարեն՝ Հայաստանը դարձել է գերտերությունների առճակատման հարթակ։
Դեկտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե պատահական չէ, որ վերջին շրջանում ՀՀ իշխանություններն ավելի շատ խոսում են Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, քան նրանց կարգավիճակի մասին։