Վենետիկի հանձնաժողովից Անկախության հռչակագրի առնչությամբ որևէ նկատառում չի եղել, իրենք չեն ասել՝ սա վիճահարույց ենք համարում. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն «Անկախության հռչակագիրը պե՛տք է պահպանել» թեմայով քննարկմանը նշել է, որ Ալմա Աթայի հռչակագիրը բացարձակապես չի փաստում Արցախից հրաժարվելը, ընդհակառակը՝ դրանով հավաստվում է, որ Հայաստանը՝ որպես կողմ այս հռչակագրի, ելակետ է ընդունում արդեն իսկ իրացված ազգերի ինքնորոշման իրավունքը, և Արցախն այլևս չի կարող ճանաչվել Ադրբեջանի կազմում:

168.amգրել էր, որ 2023 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել էր. 

«Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է 1991-ի տարածքային ամբողջականությունը: Լավ: Բայց 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ ուղղում է եղել, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչվել է Ղարաբաղի հետ միասին: Երկրորդ՝ ՀՀ սահմանադրության համաձայն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար իրավական հիմք գոյություն չունի (В 1991 году она не признала территориальную целостность Азербайджана, поскольку у Армении была поправка, в которой указывалось, что они признают территориальную целостность Армении вместе с Карабахом. Во-вторых, юридических оснований подписывать мирное соглашение не существует, согласно конституции Армении):

Ավելի վաղ մեկ այլ առիթով ադրբեջանցի դիվանագետը շեշտել էր, որ «Ալմաաթյան հռչակագրում ամրագրված չէ այս կամ այն սահմանի որևէ կոորդինատ»:

Կարդացեք նաև

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ, ըստ ադրբեջանական կողմի, Անկախության հռչակագրում կան տարածքային պահանջներ, Գևորգ Դանիելյանն ասել է, որ երբեք միջազգային կառույցներից, Վենետիկի հանձնաժողովից Անկախության հռչակագրի հետ կապված որևէ նկատառում չի եղել:

«Ես տևական ժամանակ եղել եմ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, և մեր նախագծերը, բնականաբար, ներկայացվել են տարբեր միջազգային կառույցների քննարկմանը, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի, և հռչակագրի առնչությամբ որևէ նկատառում չի եղել, մենք դա քննարկել ենք, իրենք չեն ասել՝ սա վիճահարույց ենք համարում: Ինչպես է հիմա փոխվում իրավիճակը, ես չեմ պատկերացնում»,- շեշտել է Դանիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս