«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Նիկոլ Փաշինյանն է

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում զարգացումները շարունակվում են։ Չնայած կուսակցությունների կողմից օրենքով սահմանված կարգով առաջադրումների պաշտոնական ժամկետները մոտենում են, սակայն դեռևս պարզ չէ՝ ով, ում հետ, ինչ թեկնածուներով է ներկայանալու ընտրություններին։ Առայժմ իրենց համամասնական ցուցակները չեն հրապարակել՝ ինչպես իշխանական, այնպես էլ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Ինչն է այս անորոշության պատճառը, ում կամ ինչին են սպասում քաղաքական ուժերը։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում այս և ներքաղաքական, նախընտրական կյանքին վերաբերող այլ հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը «ԵԼՔ» դաշինքին մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728