«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Գառիկ Իսագուլյանն է

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական վերջին սադրիչ գործողության արդյունքում զոհվեցին չորս հայ զինծառայողներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական զինծառայողների կորուստը, ըստ տարբեր տվյալների, հասնում է մոտ մեկ տասնյակի: Ռազմական վերջին իրադարձությունները հաջորդեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի, համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների, միջազգային գրեթե բոլոր կառույցների հայտարարություններին, որոնցում դրանց հեղինակները կողմերին կոչ էին անում պահպանել զինադադարի ռեժիմը: Այն, սակայն, Ադրբեջանը չի պահպանում: Ինչո՞վ է պայմանավորված սահմանային վերջին լարվածությունը, ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում, որքանո՞վ հայաստանյան ներքին զարգացումները կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում այս հարցերի շուրջ էր Սաթիկ Սեյրանյանի զրույցը Հայաստանում  Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական Գառիկ Իսագուլյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս