«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Միհրան Պողոսյանն է
Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ամենաթեժ պայքարը սպասվում է տարածքային կամ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների միջև։ Այս ընտրությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ իրար դեմ են մրցելու նաև կամ գուցե, առաջին հերթին, նույն քաղաքական ուժի կողմից առաջադրված թեկնածուները։ Իշխանությանը ներկայացվող քննադատություններից մեկն այն է, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել են, այսպես կոչված, օդիոզ թեկնածուներ։ Նրանցից մեկն էլ համարվում է ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, նույն ինքը՝ օֆշորային հայտնի սկանդալային պատմության մեջ ներգրավված նախկին պաշտոնյան, ով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 1 ընտրատարածքում։ «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրուցակիցը Միհրան Պողոսյանն է: