
«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Սուրեն Կարայանն է
Հայաստանում գործարար միջավայրի բարելավումը բոլոր կառավարությունների հիմնական խոստումներից մեկն է։ Ցանկացած նոր ձևավորվող կառավարություն խոստանում է քայլեր ձեռնարկել գործարար միջավայրը բարելավելու, բիզնեսի վարման պայմաններն ավելի դյուրին դարձնելու ուղղությամբ՝ մինչև հաջորդ կառավարության ձևավորումը։ Գործող կառավարությունը նախորդներից տարբերվում է սակայն նրանով, որ խոստացել է բավական հավակնոտ ներդրումներ ներգրավվել տեսանելի ապագայում՝ մի քանի հարյուր միլիոնից մինչև ավելի քան 3 միլիարդ դոլար։ Որքանո՞վ են այդ խոստումներն իրատեսական, դրանց ո՞ր մասը կկատարվի առաջիկայում և ո՞ր ոլորտներում։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում այս հարցերի շուրջ է Սաթիկ Սեյրանյանի զրույցը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ։