«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Վազգեն Մանուկյանն է

Խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններով Հայաստանում ավարտվեց ընտրական շրջափուլը։ Պետությունն անցնում է խորհրդարանական կառավարման կարգի, որն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2018 թվականին։ Ընթացիկ և առաջիկա բոլոր քաղաքական զարգացումները, ըստ էության, ուղղված են լինելու հենց այդ՝ 2018 թվականի խնդրին։

Առաջիկա մեկ տարին լայն իմաստով լինելու է սպասումների ժամանակաշրջան, որն իր ազդեցությունն է ունենալու ինչպես՝ քաղաքական, այնպես էլ, առաջին հերթին՝ տնտեսական կյանքի վրա։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում հետընտրական իրողությունների ու ապագա քաղաքական զարգացումների մասին է Սաթիկ Սեյրանյանի զրույցը Հանրային խորհրդի նախագահ, Ազգային ժողովրդավարների միություն՝ ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031