«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Արմեն Աշոտյանն է

Մայիսի 18-ին մեկնարկեց Հայաստանի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը, ընտրվեցին խորհրդարանի, մշտական հանձնաժողովների նախագահներ։ Նույն օրը կառավարությունը հրաժարական ներկայացրեց, և հենց նույն օրն էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, ով առաջիկա շաբաթներին կձևավորի նոր կառավարություն։

Այսպիսով, խորհրդարանական կառավարման կարգին անցած Հայաստանը մտնում է քաղաքական հարաբերությունների միանգամայն այլ, նոր փուլ, որն ավարտվելու է 2018 թվականին՝ Սահմանադրության անցումային դրութների ավարտով ու նոր իշխանության լիակատար ձևավորմամբ։ Ի՞նչ քաղաքական զարգացումներ են սպասվում առաջիկայում, ինչպիսի՞ վերադասավորումներ են հնարավոր իշխանության մեջ, ինչպիսի՞ ազդեցություն կունենա այս անցումային փուլը երկրի քաղաքական, տնտեսական կյանքի վրա։

Այս հարցերի շուրջ կզրուցենք Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031