«Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի հյուրը Արմեն Մարտիրոսյանն է

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Հայաստանի քաղաքական դաշտում շարունակվում են ինտենսիվ գործընթացները։ Հին ու նոր կուսակցություններ, դաշինքներ ու դաշինքների դաշինքներ, նոր միավորումների ստեղծման մասին ամեն օր հայտնվող, հաստատվող կամ հերքվող տեղեկություններ։ Այս ամենին զուգահեռ՝ անցած շաբաթ հանգուցալուծվեց քաղաքական դաշտի հիմնական ինտրիգը՝ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին։

Ու հիմա կարծես հիմնականը դարձել է՝ Ծառուկյանի հե՞տ, թե՞ առանց նրա՝ հարցը, որի շուրջ խարխափում են քաղաքական գրեթե բոլոր ուժերը, այդ թվում՝ «Ժառանգություն» կուսակցությունը։ Այն դեռևս չի որոշել՝ ի՞նչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին և ընդհանրապես մասնակցելո՞ւ է արդյոք, թե՞ ոչ։ Նախընտրական զարգացումներին առնչվող հարցերի շուրջ է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի զրույցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ։

 

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս