ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, թե իր գնահատմամբ՝ խաղաղությունը ռեֆորմ է, և ըստ նրա պատկերացման՝ ինչպես ցանկացած ռեֆորմ, խաղաղության օրակարգը նույնպես կարող է հանդիպել դիմադրության:
ՔՊ-ական ոչ մի պատգամավոր Արցախի 120 հազար հայի ճակատագրի մասին հարց չուղղեց Փաշինյանին
«Մեր նախաձեռնությամբ, մեր խնդրանքով երեկ ԵԱՀԿ-ում տեղի է ունեցել խորհրդի հատուկ նիստ, որտեղ նախ ես եմ հանդես եկել ելույթով, ապա մյուս անդամ երկրներն ու կազմակերպություններն են դիրքորոշում արտահայտել»,- այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Արարատ Միրզոյանը, հավելելով՝ քանի որ քննարկումը փակ ռեժիմով է ընթացել, ինքն իրեն իրավունք չի վերապահում մանրամասներ հայտնել․
ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո հրաժարվել են մասնակցել Ռուսաստանում եռակողմ հանդիպմանը, որն ըստ նրա՝ պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները:
Ռազմական դրության ժամանակ գործադիրին կտրվի ինտերնետում հավելվածներ արգելափակելու իրավունք. նախարար
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանն այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի հղում կատարելով թշնամի պետության ղեկավարի վերջին հարցազրույցում հնչեցրած տեսակետներին՝ հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին։
Նախորդ տարի Հայաստանից Վրաստան ավելի շատ էներգիա է արտահանվել, քան նախորդ 10 տարիներին միասին
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. պատասխանում է պատգամավորների հարցերին. ՈԻՂԻՂ
«Ադրբեջանցիները տվյալներ են տրամադրել, որ Լաչինի միջանցքով հայկական կողմն ականներ է տեղափոխվել»,- այս մասին քիչ առաջ իր մեծ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին։
Քիչ առաջ իր մեծ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանի ու Բելառուսի ՀԱՊԿ, ԵԱՏՄ գործընկերները միշտ չեն աջակցում Ռուսաստանին ու Բելառուսին միջազգային հարթակներում քվեարկելիս` անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու՝ ՀՀ իշխանությունների որոշմանը։
Այդ ժամկետի չերկարաձգումը բերելու է նրան, ինչ եղավ Աֆղանստանում. Վահան Բաբայան
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանի կարծիքով՝ սեպտեմբերյան ագրեսիային հաջորդած միջազգային արձագանքներն ինչ-որ առումով կարողացան զսպել ադրբեջանական նմանատիպ ռազմական ագրեսիաների փորձերը: Ըստ նրա՝ հենց սա է դրդել թշնամուն նախաձեռնել այլ բնույթի գործողություններ՝ ինչպես, օրինակ, էկոակտիվիստների օպերացիան:
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն արձանագրում է՝ Բերձորի միջանցքի շրջափակումը գեոքաղաքական միջոցառում է, որի շրջանակներում Ալիևը փորձում է վերջնականապես լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը:
Վահան Բաբայանը` շրջափակված Արցախի և նոր պատերազմի ռիսկերի մասին. ՈւՂԻՂ
Արցախցի 16 երեխաներն արդեն իրենց ընտանիքների հետ են
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում, այդ թվում, ունի նաև աշխարհաքաղաքական համատեքստ: Դրա մասին են վկայում թե՛ Մոսկվայից, թե՛ Թեհրանից եկող ազդակները, և եթե մեզ թվում է, որ այս շրջանում Իրանից այդքան շատ չեն խոսում, իրենց դա չի հուզում, բնավ այդպես չէ»:
«Այն մարդիկ, որոնք նման թեզ են դնում շրջանառման մեջ, կոչ եմ անում վեր կենան ու գնան Արցախ, ապրեն ադրբեջանցիների հետ, լսեն ադրբեջանական մուղամն ու իրենց բիզնեսները տեղափոխեն Ադրբեջան ու քիրվայություն անեն ադրբեջանցիների հետ»,- ասաց Բալասանյանը։
«Խոսքերիս համար թե դատարանում, և թե փողոցում պատրաստ եմ պատասխան տալ, բայց սա ծախու, վարձկան, անհայրենիք մարդու խոսք է: Սա ընդամենը copy-paste էր արված և թարգմանված էր ադրբեջաներենից հայերեն, ու տվել էին Գուրգեն Արսենյանին կարդալու: Իրականում ես վերջերս շատերին եմ հակված ուղարկելու գենետիկական անալիզի, և այդ ցուցակում ավելացավ նաև Գուրգեն Արսենյանի անունը»,- եզրափակեց Կարապետ Պողոսյանը:
Ինչ ճակատագիր ունենա Արցախը, նույն ճակատագիրն ունենալու է համայն հայությունը. Դավիթ Բաբայան. ՈՒՂԻՂ
Շրջափակված Արցախում առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը
Արցախցի կիսված ընտանիքները
Արփի Դավոյանն ընդդիմադիր պատգամավորներից նեղացած է՝ իր ելույթը չլսեցին
Արցախը 37 օր է՝ շրջափակված է, իսկ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ տարին սկսել ենք մեծ եռանդով
Ադրբեջանի քաղաքական թշնամանքին պետք է պատասխանել քաղաքական հարթության մեջ. Արթուր Խաչատրյան
Որքան էլ զնդանները նետեք, մեկ է՝ ազգայինը հառնելու է. Արծվիկ Մինասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով Արցախը Հայաստանին կապող երակի՝ Քաշաթաղի միջանցքի 37-օրյա ադրբեջանական շրջափակմանը՝ արձանագրեց. «Անկախ այն հանգամանքից, որ ստեղծված իրադրությունն առաջին հերթին քաղաքական ճգնաժամ է ու ենթադրում է քաղաքական հանգուցալուծում, որպես հետևանք՝ Արցախում ստեղծված իրադրությունը գնալով ծայրահեղ բնույթ է ստանում»:
Հակոբ Մովսեսը նախընտրել է «Կիասաբաց լուսամուտներով» եթերը, քան «Երկիր մեդիան». Ագնեսա Խամոյան
Այն ինչ տեսա Սյունիքում՝ մտահոգիչ է. Գառնիկ Դանիելյան
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, թե նպատակ չուներ հայտարարությամբ հանդես գալու, սակայն տեսել է Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ դիրքերը որակապես փոխվել են, նաև, թե «տվել են հնարավորություն, որպեսզի ընդդիմադիրները տեսնեն, սակայն տեսնելուց հետո էլ շատ սակավախոս են»։
«Իմ դեմ էլ են գործ հարուցել, այն կկայանա 2023-ի հունիսի 15-ին»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը: Նա էլ իր բախտակից ծնողների հետ եկել էր Վարչական դատարան՝ աջակցելու պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին։