Հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում ընդունվեց Ազգային անվտանգության ռազավարությունը, որն Անվտանգության խորհրդի անդամներն ընդունեցին՝ որպես ուղենիշային ռազմավարական փաստաթուղթ, որում սահմանված են անվտանգության ոլորտի հիմնական ուղղությունները, նպատակներն ու առաջնահերթությունները:
Հուլիսյան Գյումրին` սառույցի շերտերով. առանց մեկնաբանության
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը` քաղաքի կրած վնասների մասին. ՈւՂԻՂ:
Գյումրին` երեկվա կարկուտից ու հորդառատ անձրևից հետո. ՈւՂԻՂ
Հիմա ձեր տաղավարում, որ ասում եմ՝ սխալ եմ արել, դա ընդունել չէ՞, այլ ոչ թե փակվում եմ ու ասում՝ այս ինչ եմ արել: Ես այնտեղ եմ եղել, լսել եմ ամեն բառ, բայց հիմա համաձայն չեմ ձեր հետ: Այնպես չէ, որ այնտեղ եմ եղել, հիմա պարտավոր եմ ձեր հետ գնալ մինչև խոր ծերություն: Ես սխալներ եմ տեսնում և պարտավոր եմ բարձրաձայնել, որովհետև ձեր իշխանությունը ինձ ասաց՝ քայլ արա, ու ես պահանջատեր եմ: Մարդկանց ոգևորել եք, հորդորել եք, որ գան հրապարակ, ձեր կողքին լինեն, ձեզ վստահեն, իսկ ամենամեծ բանը վստահությունը չարաշահելն է: Դուք հիմա իրավունք չունեք ոչ մեկի բերանը փակել:
Վերջին մի քանի ամիսների ընթացքում հակառակորդի ռազմաքաղաքական ղեկավարությունը պարբերաբար հանդես է գալիս ուժի սպառնալիքով՝ անթաքույց վկայակոչելով իր, այսպես ասած, իրավունքը սեփական տարածքային ամբողջականությունը վերականգնելու, թեև մինչ այդ բազմից եռանախագահների կողմից հնչել է՝ այս հակամարտությունն ուժային լուծում չունի։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ հակամարտության 3 կողմերից մեկը երկուսին սպառնում է ուժի կիրառմամբ։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հնարավոր է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վրա ճնշում գործադրել այս կամ այն որոշման հարցում, ապա ես այդ մարդկանց ցանկում չեմ։ Հետաքրքիր կլինի այդ մարդկանց կարծիքը մանրամասն ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ եղանակով է հնարավոր իրականացնել այդ ճնշումները»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, որ ՀՀ իշխանություններն իրենց հայտարարություններով ճնշում են գործադրել ՄԻԵԴ որոշման վրա։
«Ակցիան, որը նախապատրաստվում էր և առավոտից պետք է իրականացվեր, որևէ կերպ «Հավաքների ազատության մասին» օրենքով արգելված չէ: Այս պահին մենք չունենք որևէ նորմատիվ-իրավական ակտ, որն արգելում է մեքենաներով իրականացնել ավտոերթ»,- ոստիկանության Մասիսի բաժանմունքի մոտ, ուր այս պահին գտնվում են «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանն ու «Ադեկվադ» միաբանության որոշ անդամներ, ասաց «Ադեկվադի» անդամ, մասնագիտությամբ իրավաբան Գարեգին Պետրոսյանը:
«Նիկոլ Փաշինյանը սարսափած է. նրա իրական հենարանը ոստիկանությունն է». Նարեկ Մալյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելը պետք է դիտարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունների համատեքստում, քանի որ դրանք արդեն ավելի անհանդուրժողական են:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի հայկական դիրքերի հրետակոծությունը պետք է դիտարկել՝ որպես Ալիևի հայտարարությունների շղթայի շարունակություն:
168.am-ի նկարահանող խումբն այս պահին գտնվում է Նորագավիթ-Արտաշատ մայրուղու՝ գազալցակայանի հատվածում, ուր կենտրոնացված են ոստիկանական մեծ ուժեր, այդ թվում՝ կարմիր բերետավորներ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում դերասան Սարգիս Գրիգորյանի հետ զրուցել ենք երկրից գնալու նրա հայտարարության, դրան հետևած քննադատությունների, ռեստորանների խնդրի, տաքսի քշելու առաջարկների, կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակի և այլ հարցերի շուրջ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի խոսքով՝ երեկ արդեն Երևան էր վերադարձել, երբ թշնամին սկսել էր հրետակոծել Տավուշի մարզի հայկական դիրքերը:
Նարեկ Մալյանին ու «Ադեկվատ»-ի անդամներին կրկին բերման ենթարկեցին. ՈւՂԻՂ
Ժամը 15:30-ի սահմաններում Արտաշատ-Երևան ճանապարհից այսօր արդեն երկրորդ անգամ բերման ենթարկեցին ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանին և «Ադեկվադ» միաբանության անդամներին:
Մեկնարկել է «Արթուր Վանեցյանն ընդդեմ ՀԺ-ի» դատական նիստը. ՈւՂԻՂ
«Ինչպե՞ս եք ընտրել այն հյուրանոցները, որտեղ մեկուսացվել են քաղաքացիները. տպավորություն է, որ թանկանոցներն են ընտրված». պատգամավորը՝ փոխվարչապետին
Արտակարգ դրության երկարաձգման դեմ ավտոերթ դեպի ԱԺ. ՈւՂԻՂ
«Ի՞նչ նպատակով է ծախսվել ՀՀ-ին տրամադրված միլիոնավոր դոլարների օգնությունը». Վահե Էնֆիաջյանը՝ փոխվարչապետին
«Բացի հավաքների սահմանափակումը էլ ինչի՞ համար եք արտակարգ դրությունը երկարաձգվում». Էդմոն Մարուքյանը՝ Տիգրան Ավինյանին
Ի աջակցություն ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի՝ Ոստիկանության Արտաշատի բաժանմունք է այցելել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ոստիկանությունը գողացել է իմ գույքը, իմ պլակատները, որի վրա գրված էր՝ «Ո՛չ Սորոսի վաստակներին»: Ինձնից թաքուն իրենք որոշել են հանել «Ո՛չ Սորոսի վաստակներին» պլակատը, որն ամրացված էր իմ բեռնատարի վրա, ինչպես նաև գողացել են օլիգարխ Ջորջ Սորոսի նկարներով պլակատները, և ես հիմա չգիտեմ՝ դրանք որտեղ են:
«Առաջիկայում կներկայացվեն կրթության, մշակույթի, զբոսաշրջության ոլորտների աստիճանական վերաբացման ծրագրեր». Տիգրան Ավինյան
«Ես կանգնած եմ եղել Արտաշատի ոստիկանական բաժանմունքի դիմաց՝ պահպանելով բոլոր կանոնները, երևի միայն ձեռնոց չունեի: Ոստիկանության սպան մոտեցավ անվանական, հստակ, պահանջեց ինձ բերման ենթարկել: Որևէ հակահամաճարակային կանոնի խախտման մասին խոսք գնալ չէր կարող»,- ոստիկանության Արտաշատի բաժնից դուրս գալուց հետո ասաց «ՎԵՏՕ» շարժման ակցիայից բերման ենթարկված ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Սեպտեմբերին նոր կունենանք օրական 140 վարակի դեպք՝ ըստ նախնական կանխատեսումների». Տիգրան Ավինյան
«Ադրբեջանի իշխանությունն է լիարժեք կրում տարածաշրջանային լարվածության ողջ պատասխանատվությունը». Տիգրան Ավինյան
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ:
Այսօր ժամը 12:30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժնի առջևից բերման ենթարկեցին «Ադեկվադ» միաբանության անդամներին: Նրանք այնտեղ էին գնացել ի պաշտպանության ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի, ում էլ ավելի վաղ բերման էին ենթարկել Խոր Վիրապ վանքի մոտից:
Նարեկ Մալյանն ու «ՎԵՏՕ»-ի որոշ անդամներ՝ Արտաշատի ոստիկանությունում. ՈւՂԻՂ.