ՊԵԿ-ը եկավ մեր դուռը կոտրեց, մենք էլ իր դուռը կկոտրենք. ՊՆ նախկին շենքի բնակիչ
«Ես ուզում եմ մի հարց տալ մեր վարչապետին, Եկամուտների կոմիտեի նախագահին, որ էս դռները կոտրելու հրամանը տվեց, մտածե՞ց՝ ինչ է արել: Եթե մենք գնանք իր դռները կոտրենք, մեզ կտանեն քաղմաս, ճի՞շտ է: Բա որ իրենք մեր դռները կոտրեցին. ո՞վ է պատասխան տալու. պետությունը՝ ճի՞շտ է, իսկ ո՞ւր է պետությունը, ինչո՞ւ չի գալիս մեր հարցին պատասխան տա: Մենք ճիշտ կանենք՝ իրենց ամբողջ դռները կոտրենք»,- ՊԵԿ-ի մոտ ակցիայի ժամանակ հայտարարեց ՊՆ նախկին շենքի բնակիչներից Արմինե Մովսիսյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՊՆ նախկին շենքի բնակիչները Պետական եկամուտների կոմիտեի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք հանդիպում են պահանջում պատասխանատուների հետ:
Հիշեցնենք՝ Կառավարության որոշմամբ, ՊՆ նախկին շենքն ամրակցվել է ՊԵԿ-ին, ինչի հետևանքով տվյալ շենքի բնակիչները հայտնվել են դրսում:
Արմինե Մովսիսյանը հավելեց. «Եթե մենք հանցագործություն անենք, մեզ կոլորեն՝ կտանեն քաղմասները, բա իրենք ինչո՞վ են մեզնից առավել: Ո՞վ է պատասխան տալիս այս ամենի համար, էս նորածին երեխաների համար ո՞վ է պատասխան տալիս: Պետությո՞ւնը, ո՞ւր ա պետությունը. այս հողի վրա ապրում ենք, բայց մենք պետություն չունենք:
Թող իջնի, մեր հարցին պատասխան տա. օրուգիշեր էստեղ կքնենք: Թող իջնի-ասի՝ ժողովուրդ, իմ տարածքն է, ես վերցնում եմ էդ տարածքը: Թող տանի, տեղավորի, հանելուց առաջ թող մտածեր, որ էսքան ժողովուրդ դուրս է հանում երեխաների հետ. նախապես մտածեին, տարածք տրամադրեին, տնով ապահովեին, էլի համաձայն կլինեինք: Բայց էս ձևով վարվո՞ւմ են մարդու հետ, ո՞ւր են մեր մարդու իրավունքները, ինչո՞ւ են ոտնահարում մարդանց իրավունքները:
Ո՞ւմ դիմենք, որ գա մեզ օգնության հասնի, մեր հարցին պատասխան տա. մենք չունենք եկամուտներ, տներ, դղյակներ իրենց նման, այսօր փողոցում կանգնել ենք, երեխաներն էլ՝ հոգեկան սթրեսի մեջ: Մանկապատեզ, դպրոց չեն հաճախում, չենք գնում ոչ մի տեղ, մեր երեխաներին դրանո՞վ ենք տեղ տալիս»:
Մանրամասները՝ տեսանյութում